07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գողը՝ տնից

Օգոստոսի 25-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից պղնձյա փաթույթներ, թափոն և 7 բանալի գողանալու մասին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն կոմբինատի աշխատակից, 1993 թ. ծնված Գևորգ Գ.-ն, ով օրերս մեղայականով ներկայացել և տվել է […]

Սեխի կեղեւի օգտակար հատկանիշները

Սեխի կեղեւը շատ օգտակար է անգինայի եւ բրոնխիտի դեպքում։ Դրանցից պատրաստված կոմպրեսը տեղադրում են կոկորդին եւ կրծքին, ինչը մեղմացնում է ցավը։ Եթե հաճախ ճակատին դնեք սեխի կեղեւը, արագ կհաղթահարեք հարբուխը։ Սեխի կեղեւները կտրատեք, լցրեք լոգարանի ջրի մեջ ու լոգանք ընդունեք։ Դա կօգնի ազատվել ալերգիայից, մաշկի գրգռվածությունից։ Լոգանք ընդունեք օրական մեկ անգամ՝ 7 օր։

Իսկ ե՞րբ է գալու նրանց ժամանակը

«Ինչպես որ ասել ենք` պետք է ապալեգիտիմացվի այս հանրաքվեն, ու մենք այս պահին ապրում ենք այդ ապալեգիտիմացման փուլը, երբ այս փուլը ավարտվի, հաջորդ փուլի մասին մեր ուղղորդումը, ու մեր ծրագիրը  լրացուցիչ կասենք»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը, երբ հարցրինք` ծրագրային հստակեցում ունեն արդյո՞ք: Չուգասզյանը չի ուզում, որ մարդիկ […]

Քրիստոնյաների ծածկագիր-խորհրդանիշը` ինչու ձուկ

Ինչպես հայտնի է, առաջին դարում Հռոմեական կայսրությունում քրիստոնյաները իրենց հավատքի համար բազմաթիվ հալածանքների էին ենթարկվում: Նրանք գաղտնի էին հավաքվում, քարոզում Ավետարանը: Այս պայմաններում հնարավոր չէր ոչ միայն բացահայտ ներկայանալ իբրև քրիստոնյա, այլ նաև խոսել հավատի մասին: Այդ պատճառով նորադարձ քրիստոնյաները սկսեցին օգտագործել ծածկագիր-խորհրդանշաններ, որպեսզի միմյանց գտնեին և ճանաչեին: Եվ որպեսզի իրար հայտնեին այն վայրը, որտեղ […]

«Մի բուռ չամիչ են դարձել … » /վիդեո/

«Քաղաքական հարցերի չեմ պատասխանում: Մի յոթ տարի առաջ է սահմանադրության փոփոխության մասին որոշումը կայացվել: Էնքան բարդ օրենքներ են, որ ոչ մեկը չի կարող ճիշտն ասել. հոսանքի տակ ընկած` մեկը կարող է ասել` այո, մյուսը կարող է ասել` ոչ … Ամբողջ աշխարհը խառնվել է իրար, նայեք տեսեք` ինչ է կատարվում: Հսկա պետությունները խառնվել են իրար, մի […]

Ավտովթար ռեստորանի մոտ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Թագուհին Ձորի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ-ում բախվել են «Տոյոտա […]

Ինտրիգներ, ինտրիգներ

Եթե մեկ միլիոնից ավել ընտրողներ են մասնակցում, իհարկե, ինչ-որ ինտրիգներ կարող են լինել, բայց հիմնականում խախտումներ չեն եղել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: ԵԽԽՎ դիտորդական խմբի ներկայացուցիչների զեկույցում տեղ գտած գնահատականներին ԱԺ նախագահի գնահատականը հետևյալն է. «Այստեղ կարևոր է, թե դիտորդներին ով է […]

«Ոչ մի դիմադրություն չլինի ոստիկաններին» . բախում Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում կրկին լարված իրավիճակ է. նստացույց իրականացնողները փորձել են հրապարակում վրաններ տեղադրել: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ: Արդյունքում ոստիկաններին հաջողվեց առգրավել վրանները: «Ոչ մի բան չանեք, ոչ մի դիմադրություն չլինի ոստիկաններին»,- հարթակից հավաքված քաղաքացիներին դիմեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ոստիկաններն ուժով տարածքից հեռացրին վրանը:

Կարեն Ավագյանը Զարուհի Փոստանջյանին խորհուրդ է տալիս բժշկի գնալ

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին. Կարեն Ավագյանն իր ելույթի սկզբում դիմեց Զարուհի Փոստանջյանին. «Որպես բժիշկ՝ խորհուրդ եմ տալիս Զարուհի Փոստանջյանին հետազոտվել. 21-րդ դարում շատ քիչ են չբուժվող հիվանդությունները։ Չեմ կասկածում, որ տիկին Զարուհուն ավելի կոպիտ պատասխաններ կարող են հնչել, սակայն այս պահին հեռու կմնանք դրանից»։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ