18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էջմիածնի «ծեծված» նախկին քաղաքապետի օբյեկտում հայտնաբերվել է զենք-զինամթերք

Այսօր՝ փետրվարի 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղու 4/1 հասցեում հայտնաբերել են մի ամբողջ արսենալ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի ոստիկանների հետ հայտնաբերված մեծ քանակի զենք-զինամթերքը փորձում են անվտանգ տեղափոխել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Հայտնաբերվածների մեջ են հրացան, մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ, РГД-7, մի քանի նռնականետեր՝ 10-ից ավելի նռնակներով, Ֆ-1 նռնակներ և այլ զինտեխնիկա

Կայքի տեղեկություններով՝ նշված շինությունն ու տարածքը պատկանում են Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին: Տեղում աշխատում են նաև ոստիկանության կինոլոգիայի ծառայության աշխատակիցները, ովքեր շներով այս պահին զենքի և զինամթերքի լրացուցիչ հայտնաբերման աշխատանքներ են կատարում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ