Վերջին հրաժեշտը
Երևանում այսօր վերջին հրաժեշտն են տվել հայ կինոյի մեծերից մեկին՝ ռեժիսոր Արման Մանարյանին:
Նա ծնվել էր Իրանի Արաք քաղաքում, 1946թ. տեղափոխվել Հայաստան: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:
1954թ. ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 1962թ.` Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական բաժինը:
1962թ-ից, որպես ռեժիսոր, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանած ֆիլմերից առավել հայտնի են` «Տժվժիկ» «Կարինե» «Մորգանի խնամին» «Հեղնար աղբյուր» , «Ընկեր Փանջունի» ֆիլմերը:
2010թ. էկրան բարձրացավ Արման Մանրյանի նրա նկարահանած «Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմը, որի աշխատանքները սկսել էր դեռևս 2002թ-ից:
1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2012թ.` «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: