17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հայկական գորգի զարդանախշերով հագուստի հավաքածու

Փետրվարի 19-ին Մեգերյան կարպետում կայացավ Տերյան կենտրոնի՝ հայկական գորգի զարդանախշերով հագուստի հավաքածուի առաջին ցուցադրությունը: Հագուստները ներկայացրին Atex Fashion Center -ի մոդելները: Լուսանկարները` Վահագն Գրիգորյանի:   

ՌԴ-ն պետք է զբաղվի Թուրքիայով, իսկ մենք՝ Ադրբեջանով. Լ. Շիրինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքաետ Լևոն Շիրինյանն ասել է, որ միջազգային քաղաքականության մեջ տեղ չունեցողին խժռում են, հետևաբար ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Հայաստանը պետք է գործի: Ըստ բանախոս Շիրինյանի՝  առաջին հարցը, որ պետք է բարձրացնի Հայաստանը, Նախիջևանով անցնող երկաթգծի շահագործումն է. «Նոր երկաթգծի մասին են խոսում, սակայն ինչո՞ւ նստենք, սպասենք Չինաստանի 100 միլիարդներին, եթե մի […]

Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է /վիդեո/

Այսօր՝ փետրվարի 20-ին, Սոցիալական արդարության համաշխարհային օրն է (World Day of Social Justice)։ Օրը նշվում է 2009 թվականից ի վեր։ ՄԱԿ-ի անդամ պետությունները փետրվարի 20-ին ազգային մակարդակով միջոցառումներ են անցկացնում՝ նպաստելով սոցիալական արդարության ամրապնդմանը: Այս օրը պետք է նպաստի պայքարել աղքատության դեմ, եւ հօգուտ կանանց և տղամարդկանց հավասարության, սոցիալական բարեկեցության և արդարության հաստատման եւ այլն:

Անառակի կիրակի

Մեծ պահքի երրորդ կիրակին ունի արարչության երրորդ օրվա ու այս կյանքի երրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Անառակի կիրակի»: Այս անունը վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ պատմվում է, թե ինչպես անսկիզբ Հայրն Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ՝ գտնելու Իր կորուսյալ պատկերը՝ մարդկային բնությունը, և մեղքերից ետ դարձնելու անառակ որդուն: Եվ Աստծու Որդին, […]

Աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ-ում

Փետրվարի 19-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների պլանավորման ու կազմակերպման հարցերին: ՊՆ կենտորանական ապարատի ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Վերջին շրջանում, չնայած տարատեսակ շահարկումներին, զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների գործընթացի բարելավման, դրա թափանցիկության ապահովման և օրինախախտումների նվազեցման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները […]

Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի թիզերը /վիդեո/

«Եվրատեսիլ-2016»-ը տեղի է ունենալու մայիսին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը մրցույթին կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը՝  «LoveWave» երգով։ Երգի հիման վրա տեսահոլովակը կներկայացվի օրեր անց, իսկ այժմ ներկայացվել է դրա թիզերը։  

Ինչպես կարելի է ազատվել ավտոմեքենայի գույքահարկից

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8–րդ հոդվածի համաձայն սահմանված է. «ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական […]

Գողացված քարտով գումար է կանխիկացրել

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային տաքսիներից մեկում պայուսակից դրամապանակի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի նոյեմբերի 24-ի առավոտյան առերևույթ հանցագործություն կատարած անձը երթուղային տաքսիով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից հափշտակել է նրա դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար, քաղաքացու […]

Բքի պատճառով հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ

Հանրապետությունում բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից: Բքի հետևանքով Սարալանջ-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են: Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին առկա է մառախուղ: Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում ձյուն է տեղում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված […]

Սարսափելի վայրէջք՝ «Եվրոպայի ամենասարսափելի օդանավակայանում» /վիդեո/

Պորտուգալիայի Մադեյրա կղզու օդանավակայանն անվանում են Եվրոպայի ամենասարսափելի օդանավակայան, քանի որ այստեղ միշտ ուժեղ քամիներ են։ Այստեղ ոչ բոլոր օդաչուներն են համարձակվում վայրէջք կատարել։ Ահա թե ինչպես են այս ինքնաթիռները վայրէջք կատարում՝ 79 կմ/ժ քամու արագության դեպքում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված