05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ

Դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /144 արկ/, 82 /117 արկ/, 120 /3 արկ/ միլիմետրանոց ականանետերից, «Մուխա» /2 արկ/, ՀՀՆ-9 /5 արկ/, ՀԱՆ-17 /55 արկ/ և ՌՊԳ-7 /6 արկ/ տիպի […]

Այսօր Պուտինն իր 11-րդ մեծ ասուլիսը կանցկացնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր 11-րդ անգամ մեծ ասուլիս կանցկացնի։ Նշենք, որ ամեն տարեվերջին ՌԴ նախագահն իրականացնում է մեծ մամուլի ասուլիս, որին հարյուրավոր լրագրողներ են մասնակցում, այն ժամանակային սահմանափակում չի ունենում։ Այս տարի մեծ մամուլի ասուլիսին հավատարմագրված են ռեկորդային թվով լրագրողներ՝ ԶԼՄ-ների 1390 ներկայացուցիչներ: Լրագրողների հետ Պուտինի շփումը կսկսվի Մոսկվայի ժամանակով կեսօրին:

Նախագահները կհանդիպեն

Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են նախագահականից:      

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

Նախագահականից պատասխանել են Րաֆֆի Հովհաննիսյանի վերջնաժամկետին. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին հայտարարեց, թե Սերժ Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ է տալիս՝ ինքնակամ հեռանալու համար։ Իհարկե, նա չպարզաբանեց, թե այդ ժամկետի լրանալուց հետո, եթե Աերժ Աարգսյանը չլսի իր հորդորը եւ ինքնակամ չհեռանա, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է մտադիր անել։ Ամեն դեպքում, թերթը դիմեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին՝ պարզելու համար՝ […]

Թե ինչպես ժողովուրդը խաբեց ընտրակեղծարարներին. Հրապարակ

Պարզվում Է՝ ժողովուրդը իշխանություններից խաբել է սովորել։ Իշխանական մեր աղբյուրը նեղսրտած պատմեց, որ «ժողովուրդը քցել» է իրենց։ Պարզվում է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը բավականին թվով մարդկանց մարզից բերել են Երևան, գումար տվել, կանաչ գրիչներ բաժանել ու ասել, թե այս գրիչով քվեարկեք։ Եվ, ահա, քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ փաստի առաջ են կանգնել՝ կանաչ գրիչով քվեարկած քվեաթերթիկների 90 […]

Թուրքիան բացառում է Ռուսաստանին փոխհատուցումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակ Թանժու Բիլգիչը պատասխանել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովի այն հայտարարություններին, որոնցում վերջինս խոսել էր թուրքական կողմի փոխհատուցում վճարելու և նմանատիպ դեպքի չկրկնվելու վերաբերյալ երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Բիլգիչը, ի պատասխան Մեշկովի հայտարարություններին, ասել է, որ նման միջադեպ չի լինի, եթե Թուրքիայի […]

Մասիսցի բարերարը որոշել է քաղաքի տոնը հեքիաթային դարձնել. . Հրապարակ

Մինչ հայաստանցիների համար Ամանորը գլխացավանք է դարձել, բարերար Գագիկ Ադիբեկյանը որոշել է հարազատ Մասիս քաղաքում չտեսնված–չլսված տոն ապահովել։ Երեկվանից փակել են քաղաքի կենտրոնական հրապարակն ու Ամանորի հեքիաթի փոքրիկ քաղաքի կոնստրուկցիաներն են դնում։ Ադիբեկյանը, ըստ տեղեկությունների, 60 հազար դոլար է վճարել՝ այդ հեքիաթային աշխարհը Գերմանիայից բերելու։ Հայաստան տեղափոխման ծախսերի հետ միասին այդ ամենը մոտ 100 հազար […]

Կոռուպցիայի դասական օրինակ ԴԱՀԿ-ում. Ժողովուրդ

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հազարավոր քաղաքացիների միջոցների վրա անօրինական կալանքներ է դնում եւ նրանցից գումարներ բռնագանձում: ԴԱՀԿ-ն այդ բռնագանձումներն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի մի գրության հիման վրա, այսպես կոչված, «կարմիր գծերի» հատվածում ավտոմեքենան կայանելու եւ վճարում չկատարելու համար: Ինչպես հայտնի է՝ «կարմիր գծերի» տարածքում անվճար թույլատրվում է ավտոմեքենա կայանել մինչեւ 15 րոպե: Իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ