16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բեռը թոթափած

Փետրվարի 25-ին Կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների համար այլևս չի վճարվի 20% ԱԱՀ:

Այս հանգամանքը, բնականաբար,  կհանգեցնի նրան, որ տնտեսվարողները, ազատվելով հարկային բեռից, ավելի  աշխույժ առևտրաշրջանառություն կիրականացնեն:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց.  ‹‹Ընդհանուր առևտրաշրջանառության մեջ սա շատ դրական երևույթ է: Մեր տնտեսվարողները իրենց դժգոհությունը հայտնեցին, ու հետո որոշումը կայացվեց: Բայց Կառավարությունը գայթակղությանը չէր դիմանում ու գանձում էր այս գումարները:

Մենք պետք է հիշենք, որ ԵՏՄ-ն պահանջում էր հարկերից ազատել տնտեսվարողներին: Այն օրվանից, երբ ԵԱՏՄ-ի անդամ ենք դարձել, այդ հարկերը պիտի հանվեին: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք: Սա վերաբերում է ոչ միայն ավտոմեքենաներին: Սա ամբողջ ապրանքաշրջանառությանն է վերաբերում:

Հարկերից ազատումը կարևոր գործոն է արտադրության ծավալների մեծացման համար: Տնտեսվարողների մոտ հայտնվում են լրացուցիչ գումարներ, ինչը հնարավորություն է տալիս  առաջ ընթանալ››, – բացատրեց Վարդան Բոստանջյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ