14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառերը արմատախիլ են արվել. ահազանգում է Անահիտ Բախշյանը

«Հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյանի արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ լայն թափով բետոնապատվում է այգու տարածքը:

Այս մասին հայտարարություն է տարածել «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում Անահիտ Բախշյանը փաստեց, որ ահազանգողը քաղաքացի է եղել և հայտնել է, որ ոչ միայն ծառերը հատվում են, այլև արմատախիլ արվում:

Խնդրահարույց տարածքը պատված է անթափանց կտորով և ոչինչ պարզել չի լինում, իսկ այնտեղ աշխատողներն էլ հերքում են, որ նման գործողություններ են կատարվում տարածքում:

«Ինձ անձամբ քաղաքապետը հավաստիացրել էր, որ այդ տարածքում, որտեղ պատրաստվում են կառուցել Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոնը  ոչ մի ծառ չի հատվել և չի էլ հատվելու , բայց փաստորեն արվում է, խնդրում եմ, փրկեք ծառերը»- ասաց Բախշյանը:

Նշենք, որ այս պահին հատված ծառեր կան նաև Ագրարային համալսարանի տարածքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ