04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հայրենիքի համար կարեւոր բան ենք արել․ Երվանդ Մանարյան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ դերասան Երվանդ Մանարյանը: Նա կարեւորեց պատասխանատվությունը. «Մեզանից յուրաքանչյուրը մեջքի ետևում ունի ընտանիք, զավակներ, պատասխանատու է նրանց համար, որտեղ էլ որ գտնվի: Մարդ միայնակ չէ, նա կապված է այդ հզոր, այդ ուժեղ հանգույցներով, ընտանիքը, իմ անցավորները, որոնց առաջ ես պատասխանատու եմ: Ընտանիքի, երեխաների առաջ պատասխանատվությունը ամեն բանից […]

Էլդար Ռյազանովը մահանալուց առաջ դիտել է իր նկարահանած ֆիլմերը

Նախօրեին 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ հանրահայտ կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը։ Նրա մտերիմներից մեկը՝ հեռուստալրագրող ու պրոդյուսեր Իռենա Լեսնևսկայան,  պատմել է Ռյազանովի կյանքի վերջին օրերի մասին, գրում է Komsomolskaya pravda-ն։ Լրագրողը պատմել է, որ իրենք  հանդիպել էին մոտ երկու շաբաթ առաջ Ռյազանովի ամառանոցում, լուսանկարվել, ինչից հետո  ռեժիսորն ասել է, որ դա իր վերջին լուսանկարն է: Լեսնևսկայան […]

Անհավանական է. ի՞նչ է անում ձեր մարմինը 30 վարկյանի ընթացքում

Adme.ru-ն հետաքրքիր մի տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացրել է, թե ի՞նչ է անում մեր մարմինը 30 վայրկյանի ընթացքում: 30 վայրկյանի ընթացքում դուք 8 անգամ շնչում ենք և 0.3 գրամ ածխաթթու գազ արտաշնչում: Մեր օրգանիզոմում 72 միլիոն էրիտրոցիտներ են արտադրվում: Մեր սիրտը բաբախում է 36 անգամ, իսկ մեր արյունը շուրջ 7 կմ ճանապարհ է անցնում: Քորում ենք ավելի […]

«Նոր Հայաստանը» երկունքի մեջ է

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի մեկնարկը տրվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթով։ Նա նշեց, որ «Նոր Հայաստանը» երկունքի մեջ է, իսկ «Հանրապետական կուսակցապետությունը ապրում է իր վերջին օրերը։ Իշխանությունները ջղաձգման մեջ են եւ ցանկանում են կեղծ հանրաքվեով ամրապնդել իրենց կուսակցապետությունը եւ իրենց նպատակին հասնելու համար երկրում ստեղծել են վախի մթնոլորտ ։ Մենք չենք թույլ տալու, որ […]

Հիանալի գովազդ գրադարանի համար

«Պինոկկիոյի արկածները» գիրքը բրիտանական գրադարան է վերադաձվել 63 տարի անց միայն: ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը հայտնում է, որ Ուորկշիր կոմսության գրադարան է վերադարձվել այն գիրքը, որ վերցվել էր դեռևս 1950 թ-ի դեկտեմբերի 31-ին: Այս տեղեկությունը գրադարանի համար հիանալի գովազդ է եղել. գրադարանի աշխատակցուհիներն ասում են, որ բոլորը շտապում են իրենց գրադրան՝ տեսնելու 63 տարի գրադարանից «հեռու մնացած» […]

Ոստիկանությունը պարզաբանում է` ինչու է բերման ենթարկվել Գևորգ Ղազարյանը

Ազատության հրապարակից Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը եւ Սմբատ Բարսեղյանը այսօր՝ դեկտեմբերի 1-ին անցկացվող հանրահավաքից առաջ բերման են ենթարկվել հավաքների ազատության մասին օրենքը  խախտելու կասկածանքով: Այս մասին Henaran.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Բերման ենթարկվածները ոստիկանությունում են, նախապատրաստվում են նյութեր: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել է, որ Գևորգ Սաֆարյանի մոտ կասկածելի իր է եղել, ոստիկանները խնդրել են ցույց տալ, […]

Ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ճամբարակում, Դիլիջանի ոլորաններում, Վայքում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում և Զանգերի հատվածում, Մեղրու և Վարդենյաց   լեռնանցքներում տեղում է ձյուն: Ապարանի, Հրազդանի, Սևանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է : Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական […]

Այս ժողովրդին այլևս ահաբեկել հնարավոր չէ․ Գարեգին Չուգասզյան

Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի կողմից հրավիրված համազգային հանրահավաքը: Առաջինը հավաքվածներին իր խոսքն ուղղեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, ով նշեց, որ ՀՀ գործող իշխանությունները Հայաստանում նախաձեռնել են սահմանադրական հեղաշրջում։ «Փորձ է արվում վիրահատության ենթարկել Հայաստանի առանց այդ էլ ծանր իրավիճակում գտնվող կառավարման համակարգը: Մենք, լինելով մտահոգ ներկա վիճակով, ձեզ հրավիրել ենք և […]

Ինչո՞ւ է Արա Գյուլերը չեղյալ հայտարարել պայմանագիրը. ֆոտոարխիվը հանձվելո՞ւ է Հայաստանին

Ինչպես տեղեկացրել էինք, պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի փաստաբանը նոյեմբերի 18-ին պայմանագիր էր ստորագրել Dugus թուրքական  հոլդինգի հետ, ըստ որի, լուսանկարչի ողջ ժառանգությունն անցնելու էր ընկերությանը, ինչպես նաև  Dugus-ը հնարավորություն էր ստանալու տնօրինելու այն շենքը, որտեղ գործում է Գյուլերի հիմնած «Արա» սրճարանը, գրում է arevelk.am-ը: Օրերս մամուլը հաղորդեց, որ լուսանկարիչը չեղյալ է հայտարարել օրեր առաջ կնքված […]

Հանրահավաքը դեռ չմեկնարկած` բախում /վիդեո/

Րոպեներ անց Ազատության հրապարակում կմեկնարկի «Նոր Հայաստանի» հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի: Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ հանրահավաքի մեկնարկն մարդաշատ չէ: Փոխարենը հանրահավաքը դեռ չմեկնարկած` թեժ մթնոլորտ է ստեղծվել, քանի որ ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, ինչից հետո բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Մարդիկ վանկարկում են, որ սա սադրանք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ