04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ապագայի համար պայքարը սկսված է. Արմեն Մարտիրոսյան/վիդեո/

«Մենք բոլորս մեկ ընտանիքից չենք բայց մենք բոլորս մեկ հալից ենք», այսպես սկսեց իր ելույթը  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքի  ժամանակ: Նա մասնակիցներին կոչ արեց շուրջօրյա հանրահավաքի ու երթի ժամանակ խուսափել ոստիկանների հետ բախումներ հրահրող սադրիչներից: «Ոստիկանները մեր եղբայրներն են, մեր հարազատները, թույլ չտաք իշխանությունների իրենց սադրիչների […]

Սեֆիլյանը դիմեց Փաշինյանին և Դեմիրճյանին/վիդեո/

«Այսօր սկսում ենք: Երկար ժամանակ մեր ժողովուրդը սպասում էր այս օրվան, ամենաշատ ես էի սպասում այս օրվան: Կուլիսներում րոպեներ առաջ հորդորեցի միացնել մեր ռեսուրսները: Առաջիկա ժամերին, օրերին հույս ունեմ այս հրապարակից մարդ չի հեռանալու: Մենք թույլ չենք տալու այս իշխանություններին հաստատել այս դավադիր ծրագիրը: Մենք որտեղ ուզենք հրապարակ ենք  դարձնելու»,-դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» […]

Դեկտեմբերից

Ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել հավաքականի տղաներին՝ մեր կոչին միանալու, Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը պատասխանելու համար: Հաստատում ենք, որ իրադարձությունների յուրաքանչյուր զարգացման դեպքում ՖԱՖ-ը մինչև վերջ սատար է կանգնելու հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին և վստահություն ենք հայտնում, որ այս միջադեպի հետևանքով ունենալու ենք ինչպես ավելի կուռ և միասնական կոլեկտիվ, այնպես էլ հայ երկրպագու-ֆուտբոլիստ հրաշալի հարաբերություններ: Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը միջազգային մամուլը […]

Ազատության հրապարակից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Երևանի Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքից առաջ բերման ենթարկված ակտիվիստներ, ՀԽ անդամներ Գևորգ Սաֆարյանը և Սմբատ Բարսեղյանն ազատ են արձակվել: Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը: Նշենք, որ 2 ակտիվիստների հետ բերման էին ենթարկել նաեւ մեկ այլ քաղաքացու` Միքայել Նահապետյանին, նրան նույնպես ազատ են արձակել: Նշենք, որ […]

Ինչու ենք խաչակնքվում

Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը և հատուկ է բոլոր ուղղափառ Եկեղեցիներին: Հին աշխարհում և հռոմեական կայսրությունում խաչը համարվում էր անարգ մահվան, նախատինքի, չարչարանքների միջոց: Քրիստոս, գամվելով մահվան խաչին, մեր փոխարեն հանձն առավ մահը, Ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մահվան գործիքն Իր զորությամբ վերափոխեց հավիտենական կյանքի խորհրդանիշի: Պողոս առաքյալն ասում է. «Մեզ՝ փրկվածներիս […]

ՀԱԿ-ը դիմում է ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին

«Դեկտեմբերի 3-ին «Չեք անցկացնի» շարժումը, որին միացել են ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն, կուժեղացնի Ազատության հրապարակում սահմանադրակասն փոփոխությունների դեմ շուրջօրյա հավաքներ սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը»,-այսօր`  դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած  հանրահավաքին հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Կարապետյանը ներկայացրեց «Չեք անցկացնի» նախաձեռնության ուղերձը. «Իշխանությունները հենց սկզբից տարածում էին այն թեզը, որ ոչի շարժումը պառակտված է […]

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հանդիպումը

Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ։ Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում՝ փաստելով, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ։ Զրույցի […]

ՀՀ ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Իր խոսքում նախարար Նալբանդյանը վերահաստատեց […]

Արդարադատության նախարարի մոտ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի մեկին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագրին, քաղաքացիական հասարակություն-պետական մարմին համագործակցության խորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ