19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գյումրին ազատվում է վերջին «դոմիկներից»

«Շիրակ կենտրոնը» ՀԿ-ից տեղեկացնում են, որ միանշանակ է, որ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ քաղաքը չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոնցից մոտ 1000-ն այսօր նույնիսկ բնակելի չեն: «Շիրակ կենտրոն»-ը ներկայումս  շարունակում է «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից» ծրագիրը, որի  շրջանակներում ձեռք բերվել եւ քանդել վաղուց շարքից դուրս եկած […]

Արցախում տնտեսական աճ է գրանցվել

Անցյալ տարի ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի տարեկան ծավալը կազմել է 53,3 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ արձանագրելով 2% աճ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝    այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ  այս մասին ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: «Բացի այդ, ոլորտում ձևավորվել է շուրջ 330 նոր աշխատատեղ: Արդյունաբերության խթանմանը հատկապես նպաստել է մշակող արդյունաբերության աճը: Հունվար–նոյեմբեր ամիսներին այդ ոլորտի […]

Ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի թիվը 72 է

ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ  փետրվարի 9-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 72 քրեական գործ: 19 քրեական գործ 22 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 30 քրեական գործերով 34 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 5 քրեական գործով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Արցախում էլեկտրաէներգիայի 75 տոկոսը կազմել է սեփական արտադրությունը

Անցյալ տարի Արցախում կառուցվել են երեք նոր փոքր ՀԷԿ-եր՝ 7,8 մեգավատ ընդհանուր հզորությամբ: Այս մասին այսօր հայտարարել է  ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը : Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը նախարարը նաեւ նշել է, որ անցած տարի  «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից ձեռք է բերվել 292.8 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, որն, ի համեմատ նախորդ 2014թ-ի, աճել է 1.6 տոկոսով: «Սեփական […]

Ո՛չ Վրաստանի և Ջավախքի իսլամացմանը

Սիրելի՛ ջավախահայություն, հայրենաբնակ և աշխարահասփյուռ քույրեր և եղբայրներ։ Տագնապիս, անհանգստությանս և ձեզ դիմելու պատճառը Սահակաշվիլու կողմից հիմք դրված և Աքթաշ –Կարծախ մաքսակետի շահագործմամբ ակտիվության նոր` առավել վտանգավոր մակարդակի բարձրացված գործընթացն է, որը մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել «պանթուրքիստական երազանք»-ի կյանքի կոչման գործընթաց… Սիրելի՛ ջավախահայեր, Սահակաշվիլու բռնապետության տարիներին մեր՝ ջավախահայության պայքարը, ընթանում էր «Հանուն Ջավախքի հայապահպանման» […]

Արտակարգ իրավիճակները՝ 2015 թվականին

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության,  Հայաստանի փրկարար ծառայության տվյալների, որոնք հրապարապվել են նաեւ Ազգային վիճակագրական ծառայության տարեգրքում,  2015թ-ին Հայաստանում գրանցվել է արտակարգ իրավիճակի 14 հազար 836 դեպք, որի պատճառով  9 668 մարդ (442-ը զոհվել են, 9 226-ը` վիրավորվել): Տեղի ունեցած արտակագ իրավիճակների արդյունքում  ժամանակավորապես տարհանվել` 3 715 մարդ: Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ […]

Մարդասիրական օգնության 143 տոննան՝ կոշիկ, գլխարկ եւ հովանոց է եղել

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների,  անցնող տարվա 12 ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 4 899.9 տոննա ապրանքներ, որի արժեքը կազմել է 23.6 մլրդ. Դրամ (49.3 մլն. ԱՄՆ դոլար): Տեղեկատվության համաձայն օգնության 52.3 տոկոսը կազմել են քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10.1 տոկոսը` սարքեր  եւ ապարատները, 6.6 տոկոսը` […]

Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները վատագույնն են վերջին 10 տարիների ընթացքում

Կրեմլը ռուս-թուրքական ներկայիս հարաբերությունները վատագույնն են վերջին 10 տարիների ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ասել է, որ հարաբերությունների կարգավորման ճանապարհների մասին խոսք չկա։ «Վերջին մի քանի տասնամյակում հարաբերություններն ամենավատ վիճակում են։ Եվ հետեւաբար մենք արձանագրում ենք, որ Ռուսաստանը չէ դրա մեղավորը։ Թուրքիան ագրեսիվ եւ դավաճան քայլեր […]

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Վարդենյաց լեռնանցքիՀայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներն ընթանում են ըստ նախօրոք հաստատված կարգի՝ շաբաթվա բոլոր օրերին, 24-ժամյա ժամանակացույցով: Հանրապետության թե՛ հյուսիսում, թե՛ հարավում ճանապարհների մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ են իրականացնում 35 ճանապարհաշինական ընկերություններ: Նրանք սպասարկում են 17 միջպետական և 85 հանրապետական նշանակության ավտոճանապարհներ ամբողջ հանրապետությունում: Բոլոր ընկերություններն ունեն անհրաժեշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ