06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Իրանում երկրաշարժի հետեւանքով ավերածություններ կան

Այսօր Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Կիար քաղաքում  5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով բնակելի տներ են ավիրվել, գրում է IRNA գործակալությունը։ Երկրաշարժի օջախը 6 կիլոմետր խորության վրա է գտնվում: Զոհերի մասին առայժմ տվյալներ չկան, սակայն բազմաթիվ տներ ավիրվել են։ Այժմ տեղի վայրում փրկարար ծառայություններն են աշխատում։  

Կան դրամաշնորհներ, որոնք պետք է ազատենք ավելացրած արժեքի հարկից.վարչապետ

Այսօր՝ մարտի 31-ին  Կառավարության նիստին  էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը : Ըստ նախագծի՝ սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: […]

Նոր պոմպակայաններ` բազմաբնակարան շենքերին

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով իրականացվող աշխատանքների շրջանակում «Երևան ջուր» ընկերության կողմից բարձրահարկ բազմաբնակարան շուրջ 100 շենքերի համար կառուցվում են բակային 30 նոր պոմպակայաններ: Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ Հարևանության ներդրումային գործիք հիմնադրամի կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցներով: Ծրագրի արդյունքում հնարավոր […]

ՀՔԾ-ն` կապիտանի ինքնասպանության մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա Մ.Ղուրշուդյանի մահվան դեպքի առթիվ։  2016թ մարտի 29-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում մի քաղաքացի կախվելու եղանակով ինքնասպան է եղել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի […]

Գագիկ Խաչատրյանը կորցրեց դպրոցը

Կառավարության այսօրվա նիստում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը հանվեց ֆինանսների նախարարության ենթակայությունից եւ փոխանցվեց կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայությանը: Փոխվեց  նաեւ ուսումնական կենտրոնի անվանումը՝ «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանվեց  «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի:

77 միլիոնանոց շուկա է բացում Հայաստանի անմիջական հարևանությամբ. ՀՀ նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: *** Գերաշնո՛րհ սրբազան հայրեր, Սիրելի՛ հայրենակիցներ, Նախ` ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի կապակցությամբ: Ուրախ եմ այս զորեղ և կազմակերպված հայ […]

Պետդեպարտամենտն արձագանքել է ՄԽ համանախագահների մասին Ալիևի սադրիչ հայտարարությանը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին: Ինչպես հաղորդում է Պետդեպի մամլո ծառայությունը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում: «Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։ […]

Այսօր հայերը պարում են յարխուշտա այն վայրում, որտեղ սատկացրել են շանը՝ Թալեաթին

Ապրիլի 2-ին նշվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի 120-ամյակը: Այդ օրը  «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ  Սրապիոն Գևորգյանը Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում, որտեղ Սողոմոն Թեհլերյանը սպանել է Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային, նախաձեռնել է ֆլեշ-մոբ, որի ընթացքում կծածանվի Եռագույնը: Ակցիային կմասնակցի գերմանահայ համայնքը: Այսօր այս մասին  ‹‹Հենարան›› ակումբում հայտարարեց Սրապիոն Գևորգյանը: «Ամեն տարի […]

Նախագահը հանդիպել է ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի: Հանրապետության Նախագահը Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արք. Պարսամյանի, Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Օշական արք. Չոլոյանի, «Հայաստան ծառ» ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարի ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող […]

«Փոքր Մհեր» կրթահամալիրը 15 տարեկան է

Ուղիղ 15 տարի առաջ մարտի 31-ին ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անմիջական աջակցությամբ հիմնադրվեց «Փոքր Մհեր» կրթահամալիրը: Ռազմահայրենասիրական ոգով սերունդներ կրթող և դաստիարակող կրթօջախը տոնական ու նաև հոբելյանական օրը սկսեց Կոմիտասի անվան պանթեոնից՝ հարգանքի տուրք մատուցելով Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հաշվետվության տեսքով ներկայացնելով «Փոքր Մհեր»-ի անցած 15 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ