Մահացու վթար. 24-ամյա Ալլայի ուշադրությունը շեղել է ոտքերի արանքից հնչող բջջայինի զանգը. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ալլա Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ 24-ամյա Ալլան, չունենալով վարորդական իրավունք, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 11-ն անց 45-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին «ԲՄՎ» մեքենայով մոտ 80 կմ/ժ արագությամբ դեպի Գյումրի է ընթացել: «Ռուբլյովկա» ռեստորանի դիմաց նա […]