16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:  

Նոր մանրամասներ զոհված զինվորի մասին

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում մահացած […]

Ցնցող փոփոխություն. Իրատես de facto

Ի՞նչ է կատարվում վարչապետի հետ: Չորեքշաբթի օրը խորհրդարանում համարյա խոհական ու գրեթե փիլիսոփա վարչապետ էր պատասխանում լրագրողների հարցերին « պատասխաններն էլ համարյա աֆորիզմներ էին ու գրեթե մարգարեություններ: Օրինակ՝ ճի՞շտ է« որ լարված են իր և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի« կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հարա- բերությունները« Հովիկ Աբրահամյանը պատասխանել է« թե վարչապետի ու նախարարների հարաբերությունները չեն կարող լարված լինել. վարչապետը վարչապետ […]

Սերժ Սարգսյանը վերջակետ դրեց. Ժողովուրդ

ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է այսօր իրավապաշտպան Արթուր Սաքունցին գրություն ուղարկել այն մասին, որ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննելու վերաբերյալ նրա դիմումին ընթացք չի տրվի: Հիշեցնենք, որ Սաքունցի դիմումի համար պատճառ էր դարձել Արամ Զավենի Սարգսյանի փետրվարի 5-ի հարցազրույցում հնչեցրած հետեւյալ խոսքերը. «Նույն Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա (հոկտեմբերի 27-ը) կազմակերպված էր, […]

Հայերը պետք է բոլոր միջոցներով պայքարեն իրենց հողերը վերադարձնելու համար․ Ժիրինովսկի

Ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել lenta.ru-ին, որում անդրադարձել է նաեւ հայերի՝ պատմական հողերը վերադարձնելու հարցին։ Ժիրինովսկին ասել է, որ հանուն իրենց հողերը վերադարձնելու՝ հայերը պետք է օգտագործեն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական եւ բոլոր հնարավոր այլ միջոցները։ «Թող հայերը որոշեն, թե ինչպես։ Ինչպես են քրդերը պայքարում իրենց պետության ստեղծման համար՝ զենքով»,- ասել է նա։ Պատասխանելով հարցին, թե […]

Նոր Նորքի 1-ին զանգվածում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 1-ին  զանգվածի` ամբողջությամբ, 2-րդ զանգվածի 88-ից-105, Մոլդովական փող. 1, 2, 3, 4, 5, 7, Գայի պող. 1, 1/1, 2, 3  համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]

Այս փոքրիկ երկվորյակները գրավել են համացանցը /ֆոտո/

8 ամսական երկվորյակներ Լեան եւ Լոուրենը մեծ ճանաչում են ձեռք բերել համացանցում։ Նրանք Ինստագրամում ավելի քան 142 հազար հետեւորդ ունեն։ Փոքրիկների մայրիկը պարբերաբար նրանց լուսանկարները տեղադրում է համացանցում։ Եւ սկզբում նա չէր էլ կարող պատկերացնել, որ իր փոքրիկները նման հաջողություն կունենան։

ՀՀ 8 քաղաքներ կմասնակցեն «Մոլորակի ժամ» համաշխարհային արշավին

Հայաստանի 8 քաղաքներ մարտի 19-ն կմասնակցեն«Մոլորակի ժամ» համաշխարհային արշավին, նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել՝ լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման: ԷկոԼուրը ճշտեց, թե ԵՄ-ի նախաձեռնած Քաղաքապետերի Դաշնագրին միացած Հայաստանի որ քաղաքներն են մասնակցելու այս արշավին: «Մոլորակի ժամ» արշավին  կմասնակցեն Երեւանը,  Սպիտակը, […]

Հարց ու պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, ինչպես գիտեք, մեկ ամիս շարունակ, արտահերթ խորհրդակցությունների շարք անցկացրեցի քաղաքապետարանի բոլոր վարչությունների և ստորաբաժանումների աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվեցին 2015թ. հաշվետվությունները: Նպատակը մեկն էր. վերլուծել մայրաքաղաքի բնականոն կյանքի ապահովման պատասխանատուների կողմից կատարած աշխատանքները, ինչպես նաև մատնանշել բացթողումներն […]

Հին օրերի հպարտությամբ. օդաչուները չեն լռում/վիդեո/

Կառավարության շենքի դիմաց այսօր` մարտի 17-ին  նոր պաստառներով իրենց բողոքի ակցիան էին անում հաշմանդամ օդաչուները: «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս, դատարանի որոշմամբ պետք է նպաստ ստանան, սակայն, ինչպես նրանք են պատմում, 2006 թվականից այս կողմ նրանց հասանելիք գումարները չեն տրվում: «Ամեն անգամ մեր պաստառները թարմացնում ենք այն հույսով, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ