23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Դոլարն ու եվրոն արժեզրկվում են

Արժութային շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  0.92 դրամով` դառնալով 495.19 դրամ, եվրոն արժեզրկվել է 3.30 դրամով` դառնալով 551.10 դրամ: Սակայն ռուսական ոռւբլՈւ գինն մնացել է ամփոփոխ՝  6.42 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 495.19  Եվրո 551.10  ՌԴ Ռուբլի 6,42

Գարնանային սրացումներ

Ինչպես արդեն հայտնել ենք , ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն երեկ երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման հետևանքով: Henaran.am-ը, փորձել է թարմ տեղեկատվություն ստանալ Գալուստ Սահակյանի առողջկան վիճակի մասին ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից և Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից: «Դեռևս հստակ չենք կարող ասել, թե պարոն Սահակյանը երբ […]

Ես պահանջեցի ցուցակը, թե ում երեխեքն են գնացել բանակ. Առավոտ

Սոցցանցերում աղմուկ բարձրացավ, թե ինչու մենք երբեւէ չենք լսում, որ ինչ-որ օլիգարխի, մի հարուստ, հայտնի մարդու տղան բանակում զոհվել է: Պատճառը ըստ օգտատերերի` այն է որ նրանք առաջնագծում երբեք չեն ծառայում, եթե չասենք, որ չեն ծառայում առհասարակ: Այս առնչությամբ թերթը զրուցել է 1999-2000թթ. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Դժվարանում եմ ասել, ես դրան միշտ հետեւել […]

Արեւոտ եղանակ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 18-ին, 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին արևելյան շրջաններում, 20-ին, 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 18-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 22-ին սպասվում է անձրև: […]

Բանկի թալանի մեջ ներքաշել են կանանց եւ մայրերին. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց «Հայբիզնեսբանկից» կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության վերաբերյալ գործի դատական քննությունը: Դատարանն ունկնդրեց ամբաստանյալների ու նրանց շահերի պաշտպանների պաշտպանական ճառերը: Հավելենք, որ այս գործը դատարան մուտք էր եղել որպես ավելի խոշոր գործի մաս: Տարադրամի փոխանակման կետերի վրա հարձակումներ կատարելու նպատակով ստեղծված հանցավոր խմբի անդամ […]

«Բանդայի» պարագլուխ Արտուշ Հակոբյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ

Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու այսպես կոչված «բանդայի» ղեկավար լինելու մեջ մեղադրված և 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի պաշտպանը  դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Բողոք-գանգատը ուղարկել եմ : ՄԻԵԴ-ը կուսումնասիրի բողոքը, կտեսնի` հիմքերը առկա են,ես համոզված եմ, որ գործը վարույթ կընդունվի: Մենք ժամկետների մեջ դիմել ենք, սպասենք պատասխանին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Հակոբյանի պաշտպան […]

Կնահատակվեն էլ. Հրապարակ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյաևը հերքեց իր եւ որդու՝ Սպարտակի մասնակցությամբ օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը։ Հարցին, թե այդ դեպքում ովքեր են իր «գլխին սարքում», Ղուկասյանը պատասխանեց. «Գիտես, էլի… Երբ որ մեկի բիթն արյունոտ չէ, երբ որ մի հատ բողոք չկա, վկա չկա, ու Էսպես աղմուկ հանել դա ճքքշտ Է։ Ես մենակ մի […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մարսեցին. Հայկական Ժամանակ

Կառավարության այս տարվա փետրվարի 4-ի նիստում վարդապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանձնարարեց, որպեսզի վերջինս Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումների վերաբերյալ քննարկում ունենա Արագածոտնի եւ Կոտայքի մարզպետների հետ։ Հիշեցնենք, ՎՊ-ն սույն մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ Կոտայքի մարզում հայտնաբերել Էր 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում, իսկ […]

Իտալիայում Էրդողանի որդին մեղադրվում է «փողերի լվացման» մեջ

Իտալիայի Բոլոնիա քաղաքում բնակվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի` Բիլալ Էրդողանի դեմ  հետաքննություն է սկսվել:  Նա մեղադրվում է «փողերի լվացման» մեջ, հայտնում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «yeniasya» լրատվակայքը, Բիլալ Էրդողանի դեմ հետաքննություն է սկսվել Ֆրանսիայում բնակվող  գործարար Հաքան Ուզանի ներկայացրած բողոքի հիման վրա: Բողոքն ընդունվել է: Գործով զբաղվում է Բոլոնիայի դատախազ Մանուելլա Կավալլոն: Նշվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ