16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Անհատույց բնակարաններ` կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին

Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող,  սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ  Փելեշյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու մասին որոշմանը: Մեկ այլ որոշմամբ Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել […]

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի արևելքում՝ Դիարբեքիրի շրջանում, խոշոր ահաբեկչություն է կանխվել, այստեղ պայթուցիկներով լի մեքենա են հայտնաբերել, հայտնում է РИА Новости-ը։ Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում մեքենայի մեջ հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ, որը տեղակայված է եղել հիմնական մայրուղիներից մեկի մոտ։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ ահաբեկչությունը նախապատրաստել էր Թուրքիայում արգելված համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը` PKK-ն։  

«Մոր որովայնում էլ իրավունք չունենք սպանելու» /վիդեո/

«Աբորտը դա հղիության ընդհատում է մինչև 22 շաբաթական ժամկետը:Աբորտները լինում են ինքնաբեր վիժում և արհեստական տարբերակով: Արհեստական աբորտները պետք է կատարվեն միայն բժշկական միջամտությամբ, քանի որ աբորտի ազդեցությունը օրգանիզմի վրա բացասական է լինում և այն կարող է արտահայտվել նաև մի քանի տարի անց»,-այսօր՝ մարտի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Կոջոյանը: […]

Ցրտահարության հետևանքները

Նախնական տեղեկություններ հանրապետության տարածքում 2016թ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից: Ս.թ. մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական  դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը: Արարատի մարզ Արարատի տարածաշրջան  –  նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ […]

Ո՞ րն է թաղային հեղինակությունների կողմից ձայներ բերելու մեխանիզմը

  «ՀՀ Ընտրական օրենսգիրք» նախագծի շուրջ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ցուցակների հրապարկման հարցին: Փաշինյանը զարմանում է, թե ինչու չի թույլատրվում դիտորներին, վստահված անձանց ծանոթանալ այդ ցուցակներին: «Կուսակցությունը,  քաղաքական ուժը, որը ներկայացրել է այդ վստահված անձին, պիտի համոզված լինի, որ պատճենները ճիշտ են արված, որովհետև  այդտեղ […]

Էդ. Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոhմաս Շրափելին եւ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդին: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն արժեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ այն հատկապես կարեւոր է ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, եւ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու նրա հետ կապերը: […]

Բացվել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման արարողությանը: Բացումը կատարել են այդ նպատակով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Երկու պետությունների արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ պաշտպանության նախարար […]

«Դե ասեք՝ վերջ էլի»

  ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է քննարկումը` Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բազմաթիվ հարցեր ուղղեց հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Հարցերն այնքան շատ էին, որ Մարգարիտ Եսայանը բողոքեց` ասելով, թե  այդպես խախտվում են իրենց իրավունքները: «Ինչո՞ւ եք դեմ ընտրացուցակների հրապարակմանը: Սկզբունքային հարց է ԶԼՄ-ների սահմանափակման հարցը, […]

Մոսկվայում մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 69-րդ նիստի աշխատանքներին: Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

Կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել. Լ.Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունները գրեթե բոլոր ուղղություններով շոշափելի արդյունք են արձանագրել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել գերմանական կողմին` կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար. Սաքսոնիա Անհալթ երկրամասի հետ կրթության ոլորտում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ