Իրավիճակը նախորդի նման չէ․թշնամին ավելի մեծ զորախմբեր է կենտրոնացրել շփման գծում
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/05/գպ.jpg)
Այսօր ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը բոլորովին նման չէ ապրիլի սկզբի իրավիճակին՝ անդրադառնալով ադրբեջանական զորքերի կուտակմանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և շեշտեց՝ թշնամին ավելի մեծ զորախմբեր է կուտակել սահմանին։
«Հետախուզությունը ամեն ինչ տեսնում, լսում է: Եթե դա չլիներ, համապատասխան հայտարարություններ չէին լինի: Քանակի մասին չեմ կարող ասել օբյեկտիվ պատճառներով»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը, կուտակումների փոփոխությունները մշտական են, անցած օրերի ընթացքում հակառակորդը դա շարունակում է, շեշտակի փոփոխություններ չկան», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս դժվարացավ կանխատեսումներ անել ու ասել, թե թշնամին լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսի՞ արդյոք։
«Կարծում եմ՝ այս պահին դժվար է ասել՝ ինչ կլինի, երբ կլինի. դա հնարավոր չէ: Կարեւորն այն է, որ պաշտպանության բանակն իր բոլոր հետախուզական միջոցներով այս ամենը ֆիքսում է, ոչինչ աննկատ չէ, հակառակորդի գործողությունները մեզ համար տեսանելի են», – ասաց ՊՆ մամուլի խոսնակը: