07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչու պետք է օրհնել տունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան արարողություններից է տնօրհնեքը, որն ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, հաստատվել է Հարուցյալ Փրկչի կողմից, երբ Հարությունից հետո Նա վերնատուն մտավ և օրհնեց աշակերտներին (Հովհ. Ի 19):

Ինչպես առաքելական շրջանում, երբ Հիսուսի տասներկու առաքյալները Քրիստոս Աստծո Ծննդյան ու Հրաշափառ Հարության բարի լուրն ավետելու եւ օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները, այդպես էլ նրանց հետեւորդները` երեցները` քահանաներն ու եպիսկոպոսները, առաքելական նախանձախնդրությամբ, Աստվածորդու մարդեղության ու հարության` Աստվածահայտնության ու ս. Զատկի տոների առիթներով այցելում են հավատացյալների տները` Տիրոջ ծնունդն ու հարությունն ավետելու եւ պատշաճ արարողությամբ հավատացյալներին ու նրանց բնակարաններն օրհնելու համար:
Տնօրհնեքի արարողությամբ հավատացյալների բնակարանները վերածվում են տնական եկեղեցիների (Փիլիմոն Ա 2):

Տնօրհնեքի ժամանակ, հոգեւորականն աղոթում է առ Աստված, որ Նա պահպանի տունը, այնտեղ բնակվողներին` իրենց զավակներով ու ինչքով հանդերձ, որպեսզի նրանք ապրեն բարեպաշտ կյանքով եւ դառնան Սուրբ Եկեղեցու զարդ եւ Ամենակալի սուրբ անվան բարեբանող: Օրհնված ու սրբագործված բնակարանում հաստատվում է խաղաղություն ու սեր: Տեղեկությունը «Հավատամք»-ի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ