01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

8-ամյա Նարեկն օգնության կարիք ունի

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում բնակվող 8-ամյա Նարեկ Խաչատրյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Երեխայի մոտ առկա են մի քանի տեսակ խնդիրներ, այդ թվում՝ ալերգիկ բրոնխիալ ասթմա, էպիլեպսիա, ստամոքսային խնդիրներ՝ գաստրիտ, բազմաթիվ էռոզիաներ: Երեխան երկու վիրահատություն է տարել՝ աջ ակնակապիճի շրջանում գոյացության վերացում, աճուկային գրիժայի վիրահատություն: Ընտանիքը սոցիալապես անապահով է, մայրը չի աշխատում, հայրը հողագործ է և […]

ՀՀ ՊՆ արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին

ՀՀ ՊՆ Հայտարարություն Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին: Արծրուն Հովհաննիսյան

Անչափահաս Տիգրանը բերմա՞ն է ենթարկվել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների եւ ոստիկանների միջև քիչ առաջ Ազատության հրապարակում միջադեպ է եղել: Ոստիկանները շղթա էին կազմել եւ թույլ չէին տալիս հանրահավաքի մասնակիցներին երթով շարժվել Ազատության հրապարակից՝ պատճառաբանելով, որ նրանք շեղվում են նախապես հայտարարված երթուղուց: «Նոր Հայաստան»-ի անդամներից Վարուժան Ավետիսյանը մի քանի րոպե բանակցեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ինչից հետո միայն թույլ […]

Ինչ են խորհրդանշում Զատիկի սեղանի կերակուրները /ֆոտո/

Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, չամիչով ու բրնձով փլավը, ձուկը, գինին: Ի՞նչ են խորհրդանշում այս կերակուրները: Այդ կերակուրներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ձուն խորհրդանիշն է աշխարհի, և այն պարտադիր է ներկել միայն կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ: Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը՝ առաքյալներին: […]

29 ամյա Էդգարի վիճակը ծանր է. նոր մանրամասներ գնացքին բախված մեքենայի վարորդի վիճակից

«Երիտասարդը ստացել է ողնաշարի վնասվածք, կրծքավանդակի սալջարդ, ազդոսկրի կոտրվածք ունի: Էդգար Զոհրաբյանի վիճակը ծանր կայուն վիճակում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ մարտի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմանում դեռ չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 05 ՕՕ 481 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 29-ամյա Է. Զ.) եւ ВЛ10У631 էլեկտրագնացքը, ինչի հետեւանքով Է. […]

Անձրեւատար ցանցը բերվում է «մարտական վիճակի»

Տարին երեք անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը, ինչպես նաեւ հորդ անձրեւներից հետո, Երեւան Ջուր ընկերության «Արեւելք» եւ «Արեւմուտք» շահագործման տնօրինությունների բոլոր 10 տարածքային տեղամասերի աշխատակիցները իրենց սպասարկման ներքո գտնվող անձրեւատար ցանցը մաքրում են կուտակված աղբից: Իսկ այն փոքր չէ: Անձրևատարների ընդհանուր երկարությունը, որը պաշտոնապես շահագործում է Երևան Ջուր ՓԲԸ, կազմում է 237,2 կմ: Այն ներառում […]

Սամվել Կարապետյանը 10 բնակարան է նվիրաբերելու Գյումրիի անօթևան ընտանիքներին

Գյումրիում անօթեւաններին բնակարանով ապահովելու քաղաքացիական նախաձեռնությունը, որին բազմաթիվ գործարարներ եւ անհատ բարերարներ են միացել, կարողացել է նախապես հայտարարված 13 բնակարանի փոխարեն 22 բնակարան ձեռք բերել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 10 բնակարան կնվիրաբերի Գյումրիի անօթևան ընտանիքներին: Մարտի 18-ին Գյումրիի քաղաքապետարանում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստի ժամանակ, որին ներկա էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» […]

Հանդիպել են ՀՀ և Արցախի արտգործնախարարները

Մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ուրախ եմ ողջունել Ձեզ արտգործնախարարության նոր շենքում՝ որպես առաջին պաշտոնական հյուր։ Դա առանձնահատուկ խորհուրդ ունի»: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու […]

Վարչապետը տնտեսվարողների հետ քննարկել է տեղական արտադրության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը կարևորել է տնտեսվարողների հետ հանդիպումը և նշել, որ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ տեղական արտադրությունը խթանելու և նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ պետությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերել ընկերություններին՝ նպաստելով արտադրական ծավալների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ