15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հրազդան ցեմենտ»-ն ազատվեց

Քիչ առաջ ԱԺ-ն ընդունեց նաեւ «Հրազդան ցեմենտ»-ին  արտոնություն տալու՝ տույժ-տուգանքներից ազատելու եւ ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը՝ 86 կողմ, 8դեմ, 9 ձեռնպահ ձայներր հարաբերակցությամբ:

Այսպիսով, Հրազդանի ցեմենտի գործարանն ազատվեց  չվճարված հարկերի  արդյունքում գոյացած  տույժ –տուգանքներից՝  մոտ 595  միլիոն դրամ։

Հիշեցնենք, վերջին քառօրյայում այս նախագծի երրորդ ընթերցմամբ քվեարկությունը տապալվել էր, որից հետո նախագիծը դարձյալ մտավ ԱԺ օրակարգ: Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկել է նախագծի բոլոր երեք ընթերցումները կազմակերպել արտահերթ նիստի ընթացքում:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ