Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուրացկանությամբ զբաղվող, թափառաշրջիկ անչափահասների խնդիրների հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Կլոր սեղանին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների […]