Մեկնարկում է խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը
Հայաստանում հեծանվային մարզաձևի մրցաշրջանի մեկնարկն այս տարի տրվում է խճուղային հեծանվավազքի առաջնությամբ: Այս տարվա առաջնությանը մասնակցում են 60-ից ավելի հեծանվորդներ, ովքեր կմրցեն երեք տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ: Մարտի 25-ից 27-ն անցկացվող առաջնությանում մասնակիցները կմրցեն՝ 20, 10 կմ անջատ և 80, 60 կմ խմբակային մրցավազքում: