01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Զարմացրեք մտերիմներին․ սրճային լիկյոր

Բաղադրությունը՝ Խտացրած կաթ— 1 տուփ Ձու— 2 հատ Լուծվող սուրճ— 1 ճաշի գդալ Վանիլին— 2 ճաշի գդալ Սերուցք— 0,5 մլ Օղի— 0,5 մլ Պատրաստման եղանակը Խտացրած կաթը, ձուն,վանիլը հարել միքսերով, ստանալ միասեռ զանգված։ Ավելացնել լուծվող սուրճ և շարունակել հարել։ Անընդհատ հարելով ավելացնել սերուցքը և օղին։ Լիկյորը պատրաստ է։

Նախագահն ընդունել է «Հայոց պետական խորհրդանշաններ» ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով ծրագրի շրջանակներում հանրապետության դպրոցներում անցկացված պաստառների մրցույթում հաղթած դպրոցականներին, մրցույթին մասնակցած դպրոցների տնօրեններին և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթն իրականացրած «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչներին: Ծրագրի կազմակերպիչները ՀՀ Նախագահին ներկայացրել են մրցույթի նախաձեռնման նպատակը, ընթացակարգը, հաղթած աշխատանքներն ու դրանց հեղինակներին՝ 8-րդ դասարանի 30-ից ավելի աշակերտներին […]

Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Հայաստանում մարտի 20-ին կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակում Երեւանում եւ ՀՀ մարզերում կանցկացվեն շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական եւ հանրակրթական միջոցառումներ: Միջոցառումները տեղի կունենան թանգարաններում, գրադարաններում, համալսարաններում, հանրակրթական, արվեստի ու երաժշտական դպրոցներում: 2009 թվականից Հայաստանը համագործակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ` մասնակցելով Հայաստանում եւ արտերկրում կազմակերպվող միջոցառումներին: Համագործակցությունն առավել ակտիվացել է 2012 թվականին, երբ հոկտեմբերին […]

Հայաստանը մեծ պոտենցիալ ունի․ տնտեսագետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը կարևորել է տնտեսվարողների հետ հանդիպումը և նշել, որ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ տեղական արտադրությունը խթանելու և նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Անդրադառնալով այս թեմանին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Հայրենական արտադրանքի հետ կապված՝ Հայաստանում  այս խոցելի վիճակը սկիզբ առավ  այն ժամանակ, […]

Գարիկ Մարտիրոսյանը ու Տաշ Սարգսյանը հայերենով հանդիմանում են Պավել Վոլյային /վիդեո/

Օրերս հումորիստ, Comedy Club-ի անդամ Պավել Վոլյան դարձավ 37 տարեկան։ Նրա ծննդյան օրը Comedy Club-ի հատուկ թողարկումն է եղել, որի ժամանակ հումորիստներ Տաշ Սարգսյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հումորով հանդիմանում են Վոլյային։

“Okean Elzy” ուկրաինական ռոք խմբի երկար սպասված համերգը Երեւանում

“Okean Elzy” ուկրաինական ռոք խմբի երկար սպասված համերգը Երեւանում: Հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:  Համերգը կկայանա Մեցցո փրոդաքշնի 5-ամյակի առիթով: Տոմսերի արժեքը` 8 000, 10 000, 15 000, 20 000 դրամ նստատեղերով,10 000 եւ 15 000 դրամ պարահրապարակում:

Կալանավորված նախկին փոխնախարարը վիրահատվել է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին վիրահատել են: « Վիրահատությունը երեկ է տեղի ունեցել, ամեն ինչ բարեհաջող է անցել, այս պահին վիճակը բավարար է»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ Շիրխանյանը կմնա հիվանդանոցում: Նշենք, որ Շիրխանյանը ունի […]

Մենք մեր տեսակետը չենք փոխել. ԿԸՀ նախագահը` ԸՕ նախագծից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  Ընտրական օրենսգրքի նախագծին` մանրամասնելով  լրատվամիջոցների և դիտորդների թվին առնչվող հարցը. «Ընտրությունների ժամանակ իրականում լինում էին դեպքեր, երբ տեղամասային կենտրոններում լինում էին շատ, նույնիսկ անծանոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հսկայական թվով տարբեր կազմակերպությունների անդամներ՝ որպես դիտորդներ և չէին տարբերվում վստահված անձանցից: Համենայնդեպս այն դեռևս նախագիծ է միայն քննարկման […]

Հ. Պարոնյանի անվան թատրոնը կնշի իր հիմնադրման 75-ամյակը

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը` 2016 թվականին կնշի իր հիմնադրման 75-ամյակը, տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը: Ամբողջ տարվա ընթացքում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ` նվիրված թատրոնի երախտավորներին : Ս. թ. մարտի 20-ին, ժամը 19:00-ին, հոբելյանական ծրագրի շրջանակում, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կներկայացվի Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան» երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ