Երբ չի կարելի ուտել տանձ
Տանձն առանձնանում է ոչ միայն արտաքին տեքսով, այլ նաև իր համային յուրահատկությամբ: Այն հարուստ է բազմաթիվ օգտակար վիտամիններով, որոնք օգտակար են օրգանիզմի համար: Տանձը պարունակում է 6 -16% շաքար, А С, Р, РР վիտամիններ, 84% ջուր, ինչպես նաև մեծ քանակությամբ երկաթ: Զարմանի է, որ չնայած իր քաղցրությանը, այն ավելի քիչ քանակությամբ շաքար է պարունակում, քան խնձորը:
Այն համարվում է բավականին թանկ միրգ: Տանձն ունի հարյուրավոր տեսակներ: Տանձն օգտագործում են զանազան դեղամիջոցներ պատրաստելու համար: Գիտնականները պարզել են, որ այն տանձերը, որոնք ունեն սուր հոտ, հիմնականում կիրառվում են դեղատոմսերում: Օգտակար է հատկապես տանձի թուրմը, որն օգտագործում են որպես ջերմիջեցնող` թոքերի մրսածության, ինչպես նաև շաքարի դեպքում:
Սակայն պետք է հիշել մի քանի կանոն.
1. Տանձը չի կարելի ուտել դատարկ ստամոքսին
2. Տանձ ուտելուց հետո չի կարելի ջուր խմել
3. Տանձը պետք է ուտել սնվելուց 30 րոպե անց