14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վտանգավոր մոնոպոլիզացում դեղերի շուկայում

ԱԺ-ում «Դեղերի մասին» օրենքի նախագծի քննարկմանը պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց՝ տեղեկություններ ունի, որ փոքր դեղատները կամ  մանրածախ դեղի առևտրով զբաղվող ընկերությունները դժգոհ են «Դեղերի մասին» նոր օրինագծից:

Պատգամավորն ընդգծեց՝  դեղերի մանրածախ առևտրով զբաղվողները մտահոգ են.  նրանք պնդում են, որ ՀՀ-ում դեղերի շուկայի մոնոպոլիզացիան ավելի կմեծացնի օրենքի նոր նախագիծը:

«Կան տերմիններ և ձևակերպումներ, որոնք վարչարարության տեսանկյունից հնարավորություն են տալու ավելի լայն հայեցողություն կիրառել, որը կբերի կոռուպցիոն ռիսկերի: Հարց է առաջանում՝ այս օրենքի ընդունումից հետո Հայաստանում դեղերը կարո՞ղ են էժանանալ և հասնել այն գներին, որ Վրաստանում է: Ես մարդիկ գիտեմ, որոնք իրենց հիվանդին թողած` գնում են Թիֆլիս, որ դեղ առնեն: Չեմ հասկանում՝ ընկերությունների համար ի՞նչ տարբերություն` դեղը ներմուծել են Հայաստան, թե՞ Վրաստան, չէ՞ որ կիլոմետրերի զգալի տարբերություն չկա»,- հարցրեց Մարուքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ