06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Որ տեսնում ենք քաղաքի «բոմժերին», ասում ենք` Փառք Աստծո» /վիդեո/

Տավուշի մարզի սահմանային Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Սերգեյ Գալստյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում արձանագրեց, որ գյուղացիները հարմարվել են իրենց բաժին հասած ճակատագրին: «Կրակոցները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը ու երբ դրանք չեն հնչում` կարոտում ենք»,-կատակեց: Գյուղացին ընդգծում է, որ 91 թվականից հետո գյուղացիներն ավելի շատ մտածել են գյուղը ամրացնելու մասին: Գյուղը թողնելու մասին խոսք […]

Զինվորը սպանվել է զենքով կատակ անելիս. Ժողովուրդ

Մարտի 17-ին Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում սպանվել էր 19-ամյա զինծառայող Հովհաննես Հարությունյանը: Ավելի ուշ պարզվել էր, որ սերժանտ Հարությունյանին կրակել էր նրա ծառայակից ընկերը, որը մարտական դիրքում որպես դիտորդ ծառայություն էր իրականացրել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա սպանվածի ծառայակից ընկերոջը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ […]

Առողջապահության նախարա՞րն էլ. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։ Նշվում է նաև ապագա նախարարի անունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան։ ՀՀ առողջապահության գերատեսչությունից, սակայն, հերքեցին նախարարի հնարավոր ազատման մասին լուրերը՝ միևնույն ժամանակ կռահելով դրանց հիմքերը։ […]

Վերջին հրաժեշտը Գեղամ Գրիգորյանին

Մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է անվանի օպերային երգիչ եւ բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության  ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար  Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, […]

Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա տևական բքի հետևանքով մարտի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության  մյուս  ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին` կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-25-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր […]

Ընտրողներին էլ վարորդների պես. Հայկական Ժամանակ

Իշխանական աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որ ՀՀ ավտոմայրուղիներն ու ճանապարհները ծածկել է տեսանկարահանող սարքերով, պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը: ԸՕ-ի քննարկումների ժամանակ ընդդիմության պահանջներից մեկն էլ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն է, որպեսզի ընտրության պրոցեսը մի քանի տեսախցիկով 24 ժամ ուղիղ հեռարձակվի եւ պահպանվի, հնարավորություն տալով միջադեպերի տեսագրությունները հետագայում օգտագործել որպես ապացույց: […]

Ադրբեջանական կողմը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում […]

Ուղեւորն ինքնաթիռում ածելիով կտրել է կոկորդը

Երեկ «Մոսկվա»-«Գրոզնի» թռիչքն իրականացնող ինքնաթիռում ուղեւորը փորձել է ինքնասպան լինել։ Չեչնիայի երիտասարդ քաղաքացին ածելիով կտրել է կոկորդը։ Տղային առաջին օգնություն են ցուցաբերել ինքնաթիռում, դադարեցրել են արյունահոսությունը, ապա վայրէջք կատարելուն պես տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Թե ինչն է եղել ինքնասպանության փորձի պատճառը, առայժմ հայտնի չէ։  

«Պետք է դրան գործուղի վանք». Հրապարակ

Գորիսի ոստիկանապետի շուրջ ծավալված սկանդալային միջադեպի շուրջ թերթը զրուցել է նախկին ոստիկան, Ոստիկանության Գորիսի վետերանների միավորման նախագահ Ռոբերտ Հակոբյանի հետ: -Նախկինում էլ են եղել դեպքեր, երբ ոստիկանները մարդ են ծեծել-ջարդել: Ինչո՞վ է իրավիճակը փոխվել: -Սա դուք ծեծուջարդ եք համարում: Հզոր դատախազությունը, ՀՔԾ-ն, ոստիկանությունը, տաղանդավոր քննիչները նյութերը կուսումնասիրեն, կզեկուցեն, ինչպես պետք է: Ողբերգություն է սա, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ