19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Անընդունելի են ռազմական գործողությունները խաղաղ բնակիչների և, հատկապես երեխաների նկատմամբ. ՄԻՊ գրասենյակ

Հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախապատրաստվում են հիմքեր հայկական խաղաղ բնակավայրերի և, հատկապես, երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակումների կապակցությամբ միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական հաղորդակցության համար: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ ավելացնելով, որ այս կապակցությամբ տարվում է ակտիվ աշխատանք: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ՝ հայկական […]

Ադրբեջանը «Գրադով» հարվածել էր դպրոցին. Վիրավոր երեխաներից մեկին վիրահատել են․ PanARMENIAN.Net /ֆոտո/

Ապրիլի 2-ին՝ ժամը 08:30 սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք էր կիրառել, ինչի հետևանքով սպանվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էր: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Ստեփանակերտի հիվանդանոցից, ուր նրանց տեղափոխել են, ասացին, որ երեխան սպանվել էր, իսկ երկուսը վիրավորվել էին դպրոցի հրետակոծման հետևանքով: Մահացած Վաղինակ Գրիգորյանն ու վիրավորներից մեկը եղբայրներ […]

Իրավիճակային փոփոխությո՞ւն էին ուզում, ուրեմն թող ստանան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականները մեկ անգամ չէ, որ խոսել են կարճաժամկետ պատերազմում արագ հաջողությունների հասնելու իրենց պատրաստակամության մասին։ Այն ինչ այսօր տեղի է ունեցել սահմանում, ըստ էության, ադրբեջանական բլիցկրիգի փորձ էր։ Տապալված փորձ։ Ադրբեջանական սոցիալական ցանցերը ողողված են հետաքրքիր տեսանյութերով, որտեղ հստակ երևում է, թե ինչ խուճապ է […]

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել

ՀՀ Հանրային խորհուրդը խորապես վշտացած է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար, երիտասարդ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի դաժան սպանությամբ: Հանրային խորհրդի սկզբնավորման օրվանից Կարեն Վարդանյանն ակտիվորեն ներգրավված է եղել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքներում, իր գործուն մասնակցությունն ունեցել հանձնաժողովի ձևավորման գործընթացին: Հանրային խորհուրդը ցավակցում և զորակցում է Կարեն Վարդանյանի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին` միաժամանակ հայտնելով, […]

«Առաջ հայ զինվոր»

Lus Cule Somerhalder– ը ֆեյսբուքում գրառել է. «Խոսքս սկսեմ Գարեգին Նժդեհի ասույթով: Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը: Բոլորս հասկանում ենք, թե ում է ուղված այս խոսքը: Մեկ բառով ՝ ադրբեջանցիներին: Ամեն անգամ նրանց հարձակումներով նրանք կարծես ցանկանում են մաքրել իրենց պղծված անունը: Ամեն անգամ, երբ նրանք նախահարձակ […]

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԽ համանախագահների և դեսպան Կասպշիկի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի սրման հետ կապված հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այդ մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Արցախից ուղղաթիռներով զինվորներ են տեղափոխել Երևան

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսին: Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Henaran.am-ին տեղկացրեց.«Վիրավոր Զինվորներին արդեն տեղափոխում են «Մուրացան» զինհոսպիտալ: Նրանց վիճակը ծանր է, չի բացառվում, որ կվիրահատեն»: Վերջինը տեղեկացրեց, որ ի ինքը այս պահին այլ տեղեկությունների չի տիրապետում:

Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչներն են կրում ողջ պատասխանատվությունը. Ժառանգություն

Սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետության կողմից հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որի ժամանակ կիրառվել են հրետանի, օդուժ, զրահատեխնիկա, դիտարկվում է որպես Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորությունների խախտում, տարածաշրջանի ապակայունացման եւ խորը ճգնաժամի մեջ ներքաշելու փորձ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում գործելու Ադրբեջանի Հանրապետության ավտորիտար ռեժիմի անպատասխանատու որոշումը կարող է հանգեցնել հարձակում […]

Եթե կարիք ու հրաման լինի, բոլորը պետք է մեկնեն սահման. Արտակ Բեգլարյան

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան հարթակում անդրադարձել է սահմանին տիրող թեժ վիճակին. «Արցախում բոլորի մոտ գերմարտական տրամադրություն է, ոչ մի վախ, ոչ մի խուճապ, ուղղակի բոլորը մտածում են, թե ինչպես աջակցեն ադրբեջանի հերն ու մերը լացացնելու գործին: Մի օրինակ միայն. Եղբայրս ճանապարհին հանդիպեց ու զրուցեց 18 տարեկան զինվորների հետ, ովքեր առյուծի պես […]

Վստահ եմ, մեր զինված ուժերը ունակ են հակառակորդին խաղաղություն պարտադրել․ Հ. Նաղդալյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, բայց,  կարծում եմ , այլևս ժամանակն է հստակ բարձրաձայնելու և դատապարտելու Ադրբեջանի պահվածքը և վարվող քաղաքականությունը՝ իրավիճակի ապակայունացման , խաղաղ բանակցային ճանապարհից հրաժարվելու ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները , հատկապես բարձրաստիճան հանդիպումներից առաջ կամ հետո, քայլ առ քայլ դառնում են ավելի լկտի և սանձարձակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ