15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սա անպտուղ աշխատանք է»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունները միշտ եղել են ազդեցիկ իրադարձություններ, քանի որ մինչ այս ՎՊ-ն ներկայացնում էր բարեխիղճ աշխատանք, որտեղ բացահայտված էր լինում կոռուպցիան և այլ բացասական երևույթներ:

«Ես այս պահին դեժավյու  եմ ապրում, քանի որ տարեցտարի ներկայացվում է ՎՊ հաշվետվությունը, փաստեր են ներկայացվում կոռուպցիայի մասին, բայց իրականության մեջ որևէ բան չի փոխվում՝ ոչ ոք չի պատժվում, ոչ ոք չի հեռացվում աշխատանքից, Կառավարությունը ոլորտի կարգավորման համար որևէ բան չի անում և այլն: Ուստի` բոլորիս մոտ տպավորություն է, որ սա անպտուղ աշխատանք է»,- ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանը շեշտեց՝ ժամանակին ՎՊ հաշվետվություններում այս կամ այլ ոլորտի չարաշահումների հետ կապված՝ ամբողջական պատկեր էր ստեղծվում, ինչը, ցավոք,  այսօրվա հաշվետվության մեջ չկա:

Զուրաբյանը շեշտեց՝ Կառավարությունն ու իշխանություններն ամբողտ տարվա ընթացքում ջանք չխնայեցին ՎՊ դերը նվազեցնելու համար, քանի որ ՎՊ բացահայտումները, սովորաբար,  դառնում էին բուռն քննարկումների պատճառ:

«Սա, իհարկե, ցավալի է, քանի որ տեսնում ենք հստակ միտում` ուղղված ՎՊ-ին կռտելուն: Գործը հասել է նրան, որ Կենտրոնական բանկի գերմանահայկական հիմնադրամն այսօր հրաժարվում է ՎՊ-ին տրամադրել տեղեկություններ»,- ընդգծեց Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ