14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ես ձեզնից բան չեմ հասկանում. մեկ ասում եք` ամորձատի, մեկ ասում եք` մի՛ ամորձատի. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ-ում քիչ առաջ  Վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի հաշվետվության վերաբերյալ  ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավարը՝ Վահրամ Բաղդասարյանը:

Նա իր հայտարարության տողատակում անդրադարձավ նաև  Լևոն Զուրաբյանի ելույթին:

«Նախկինում անընդհատ ընդդիմադիր գործիչներից ասում էին, թե ի դեմս ՎՊ-ի` ստեղծվել է մի մարմին, որը կոռումպացրել են, որպեսզի ցանկացած դեպքում կարողանան պատժել այն գերատեսչություններին, որոնց հետ խնդիր ունեն: Ելույթներ էին ունենում, թե հարկավոր է ամորձատել այդ ՎՊ-ին, որ նա հաշվեհարդար չտեսնի այդ գերատեսչությունների հետ: Այսօր հակառակն են ասում, որ դուք ամորձատում եք ՎՊ-ին, և չեք թողնում նա իր գործունեությունը շարունակի:

Ես ձեզնից բան չեմ հասկանում. մեկ ասում եք` ամորձատի, մեկ ասում եք` մի՛ ամորձատի: Այնպիսի տպավորություն է, թե Զաքարյանն ընդդիմության ներկայացուցիչ է, մենք էլ ընկել ու հալածում ենք, իրենք էլ պաշտպանում են»,- ասաց Բաղդասարյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ