Ադրբեջանցիները պատրաստ են հազարավոր զոհեր տալ 1 կմ առաջ շարժվելու համար. Վահան Բաբայան /վիդեո/
‹‹Պատերազմի օրերին բոլորը դարձան ռազմական փորձագետներ ու ռազմական վերլուծաբաններ: Մարդիկ իրենց բակի բեսեդկաներում բարձր քաղաքագիտական վերլուծություններ են անում պատերազմական գործողությունների վերաբերյալ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը:
Անդրադառնալով նախագահ Սարգսյանի հարցազրույցին՝ պատգամավորն ասաց՝ Սերժ Սարգսյանը հստակ նշեց այն ուղենիշերը, որոնք վերաբերում են մեր ստրատեգիական խնդիրներին ու անելիքներին:
Պատգամավորն ընդգծեց՝ չի կարելի ոչ մասնագիտական վերլուծություններ անել ու քննարկել այնպիսի հարցեր, որոնցով պետք է զբաղվեն համապատասխան մասնագետները:
«Ադրբեջանը ռազմական ագրեսիա կազմակերպեց, որ ճեղքի մեր ռազմաճակատը, բայց դա չստացվեց: Մեր ԶՈՒ-ն լուծեց իր առջև դրված խնդիրը: Դա հաղթանակ էր մեզ համար»:
Հիշեցնենք՝ նախագահ Սարգսյանը հարցազրույցի ընթացքում շեշտել է՝ կորցրել ենք մոտ 800 հա տարածք, որը ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի. արժե՞ր այդ 800 հա-ի համար կորցնել այդքան մարդ, որոնց կարիքը դեռ շատ ենք ունենալու:
Անդրադառնալով այս հարցին՝ Վահան Բաբայանն ասաց.
«Ադրբեջանցիները պատրաստ են հազարավոր զոհեր տալ 1 կմ առաջ շարժվելու համար:
Այս հարցի վերաբերյալ կարող են վերլուծություններ անել նրանք, ովքեր տիրապետում են ռազմական գործին: Բանակի մասին խոսում են այնպիսի մարդիկ, ովքեր մեկ օր էլ բանակում չեն ծառայել: Նախագահը շատ ճիշտ վերլուծել է իրավիճակը ու այս առումով ես ավելացնելու ոչինչ չունեմ», – ասաց Վահան Բաբայանը:
https://www.youtube.com/watch?v=64TIznZyu7w