19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մեքսիկայում 10 բալանոց երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին տեղական ժամանակով 22.02-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Մեքսիկայում ` Օմետեպեկ քաղաքից 15 կմ դեպի արեւելք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 18 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ:

Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 5 հետցնցում:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 16.660 եւ արեւմտյան երկայնություն 98.190:

Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը թույլ զգացվել է նաեւ մայրաքաղաք Մեխիկոյում:

Ըստ տարբեր լրատվական միջոցների տեղեկատվության` երկրաշարժի հետեւանքով կան բազմաթիվ ավերածություններ, նշվում է 800-ից մինչեւ 2000 շենքերի փլուզումներ:

Զոհերի մասին դեռեւս տեղեկատվություն չկա:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ