ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կընթանան մեկ այլ փոթորկի ֆոնի վրա
ԱՄՆ-ի օդերեւութաբանական Ազգային կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 7-ին Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգների ուղղութամբ նոր փոթորիկ կշարժվի` “Նոսիստերը”, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ այս 2 նահանգներն էլ հենց ամենաշատը տուժեցին “Սենդի” փոթորկից:
Օդերեւութաբանների խոսքով` աղետը ԱՄՆ-ի արեւելյան ափեր կարող է բերել քամիներ, անձրեւներ եւ նույնիսկ ձնաբքեր: Քամու արագությունը կարող է հասնել մինչեւ ժամում 70 կմ: Նրանք ընդգծում են, որ այս մրրիկն այնքան ուժեղ չի լինի, որքան “Սենդին” էր, սակայն այն կարող է ավելի մեծացնել “Սենդիի” հասցրած վնասների ծավալը: Նախորդ շաբաթվա ընթացքում փոթորկի զոհը դարձավ ավելի քան 100 մարդ: Միլիոնավոր տներ 18 նահանգներում առանց էլեկտրականության մնացին:
Մինչ օրս փրկարարները ստուգում են փլատակները` անհետ կորած մարդկանց գտելու հույսով: Իշխանություններն արդեն զգուշացրել են քաղաքացիներին ձեռք բերել անհրաժեշտ ամեն ինչ` վաղը տներից դուրս չգալու համար:
Իսկ այսօր` նոյեմբերի 6-ին, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն են մեկնարկել` փոթորիկների ֆոնի վրա: