22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական պատվիրակությունը Բաքվում է. մեկնարկել է Եվրանեսթի լիագումար նիստը

Այսօր` ապրիլի 2-ին Բաքվում մեկնարկել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 2-րդ նստաշրջանը: Բաքու է մեկնել նաեւ հայկական 8 հոգանոց պատվիրակությունը:  Պատվիրակության կազմում են Արտակ Զաքարյանը, Հովհաննես Սահակյանը, Մանվել Բադեյանը (ՀՀԿ), Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Ստեփան Սաֆարյանը (Ժառանգություն), Խաչիկ Հարությունյանը (ՕԵԿ), Լիլիթ Գալստյանը եւ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ-պատվիրակության ղեկավար):

Պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատվիրակությունն արդեն գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում եւ հյուրընկալվել է Բաքվի  “Hilton” հյուրանոցում: Պատգամավորը նշեց, որ այսօր կայանալիք հանձնաժողովների նիստին կներկայացվեն զեկույցները` յուրաքանչյուր հանձանժողովում կներկայացվի մեկական զեկույց, որոնց ամփոփումը կլինի վաղը` լիագումար նիստին: Այս պահի դրությամբ պատվիրակությունը ակտիվ աշխատանքային մթնոլորտում է:

Պատվիրակության անդամ պատգամավոր Արտակ Զաքարյանը կներկայացնի Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների զարգացման, կառավարությունների հետ համագործակցության եւ ժողովրդավարական գործընթացներին քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցության խնդիրներին առնչվող զեկույցը: Պատգամավորը մեզ հետ զրույցում նշել էր, որ պատվիրակությունը հստակ գիտի` որ հանձնաժողովում ինչպես է աշխատելու եւ ինչ խնդիրներ է բարձրաձայնելու, չնայած նրան, որ կարող է նաեւ հոգեբանական առումով որոշ անհարմարավետություն լինի կամ սադրիչ գործողություններ` ուղղված հայկական պատվիրակության աշխատանքը խափանելուն:

Նիստին մասնակցում են Եվրամիության “Արեւելյան համագործակցության” ծրագրի մեջ մտնող երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս) խորհրդարանների եւ Եվրախորհրդարանի պատգամավորներ: Եվրախորհրդարանի պատվիրակության կազմում 37 պատգամավորներ են:

Եվրանեսթի համանախագահներն են հանդիսանում Բորիս Տարասյուկը Ուկրաինայից եւ Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Վիգենինը Բելգիայից:

“Արեւելյան համագործակցության” նախաձեռնությունը առաջարկվել է Լեհաստանի եւ Շվեդիայի  կողմից եւ հաստատվել 2008-ին Բրյուսելում կայացած Եվրամիության նիստին: Պաշտոնապես հաստատվել է 2009-ի մայիսին Պրահայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ