01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գործազուրկներին ուղարկում են արեւայրուք ստանալու

Ուելսի Աբերդեր քաղաքի զբաղվածության կենտրոնը ակցիա է սկսել, որի շրջանակներում գործազուրկներին հնարավորություն է տրվում անվճար արհեստական արեւայրուք ստանալ գեղեցկության սրահներում: Նախաձեռնության հեղինակների կարծիքով` արհեստական արեւայրուքը կօգնի գործազուրկներին ինքնավստահություն ձեռք բերել:

Գեղեցկության սրահներ են ուղարկվում այն գործազուրկները, ովքեր ավելի շատ ջանքեր են գործադրում աշխատանք գտնելու համար եւ հասկանում են իրենց վիճակի լրջությունը:

Սակայն այս հաճելի նախաձեռնությունը բացասական արձագանք է գտել քաղաքային խորհրդի ներկայացուցիչների եւ հարկ վճարողների մոտ: Նրանց կարծիքով` արեւայրուքի առկայությունը կամ բացակայությունը կապ չունի աշխատանք գտնելու հետ: Նրանք կարծում են, որ աշխատանք գտնելու համար մարդուն անհրաժեշտ է լավ որակավորում, գիտելիքներ եւ փորձ:

Աբերդերում գործազրկության ցուցանիշը 9,6 տոկոս է կազմում, ինչն ամենաբարձրն է Ուելսում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ