22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ թիվ մեկ դիվանագետի ուղերձը Երեւանին եւ Բաքվին

 Ապրիլի 2-ին Հայաստան ժամանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երեւանից Լավրովը կմեկնի Բաքու, ապա Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկ: Այցերը 3 հետխորհրդային պետություններ նվիրված են Երեւանի, Բաքվի եւ Բիշքեկի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին անդրադարձել են ռուսական ԶԼՄ-ները` վերլուծելով, թե ինչի վրա է կանգ առել ՌԴ թիվ մեկ դիվանագետը:

Հանդիսավոր առիթից բացի Լավրովը  նաեւ անդրադարձել է  հիմնական քննարկվելիք խնդրին` ղարաբաղյան հակամարտությանը: Մոսկվան աշխատելու է  կանխել Մինսկի խմբի փլուզումը, ավելի ստույգ` անդամներից մեկի փոխարինումը:

Վերջերս Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովը ձեւակերպել էր մի առաջարկություն` Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով փոխրինելու մասին: Բաքուն կողմ էր հանդես եկել այս հայտարարությանը, սակայն համարեց, որ դա այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ երկար ժամանակ կպահանջվի  դրա համար: Հայաստանի սկզբունքներին այդ որոշումն ընդհանրապես հակասում է:

Ինչ վերաբերում է Մոսկվային , ապա դա չի բխում նրա շահերից, այդ պատճառով էլ հավանական է, որ Լավրովը մտադիր է Երեւանին դրդել ավելի ակտիվ դիրքորոշում ընդունել եւ հստակ հայտարարել, որ Հայաստանը դեմ է Ֆրանսիայի մանդատի փոփոխությանը, իսկ Բաքվին` համոզել շատ “չոգեւորվել” Ֆրանսիայի` Եվրամիությամբ փոփոխությամբ, քանի որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է բացարձակ կոնսենսուս հակամարտող կողմերի միջեւ:

Նախօրեին Լավրովը եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մինչեւ հանդիպման ավարտը  համաձայնության էին գալիս դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի փաստաթղթի շուրջ: Արդյունքում` արտգործնախարարների հանդիպումը տեւեց կես ժամ: Ենթադրվում է, որ նման իրավիճակ Լավրովին սպասվում է նաեւ Բաքվում:

Հայաստանը Մոսկվայի կողմից նաեւ դիտարկվում է որպես ապագա Եվրասիական միության պոտենցիալ անդամ պետություն` որպես ՀԱՊԿ-ի անդամ: Ռուսական լրատվամջոցները նշում են, որ Լավրովն իր այցի շրջանակներում գուցե նախատեսում է Հայսատանին նախապատրաստել ԵվրԱզԷՍ-ի լիարժեք անդամակացությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ