29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հռոմի պապը մեղադրել է ավստրիացի հոգեւորականներին

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը “ինչ-որ մի եվրոպական երկրի” քահանաներին մեղադրել է անհնազանդության մեջ` կանանց ձեռնադրել թույլատրելու կոչի համար, տեղեկացնում է “ANSA” իտալական գործակալությունը:

Նման կոչով 2011-ին հանդես են եկել ավստրիացի հոգեւորականները` Հելմութ Շուլերի գլխավորությամբ, որոնց հետագայում միացել էին Գերմանիայի, Բելգիայի եւ Իռլանդիայի հոգեւորականները:

Բենեդիկտոս 16-րդը հիշեցրել է, որ դեռեւս Հովհաննես Պողոս 2-րդն է հայտարարել կանանց ձեռնադրելու անհնարինության մասին, քանի որ կաթոլիկ եկեղեցին նման թույլտվություն չունի աստծո կողմից:

Հռոմի պապը կարծիք է հայտնել, որ անհնազանդությամբ գուցե որոշ մարդիկ փորձում են փոխել եկեղեցին` իրենց ցանկությունների եւ գաղափարների համաձայն:

Հելմութ Շուլերն սկսեց “անհնազանդության կոչ անել” 2006-ին: Բացի կանանց ձեռնադրման թույլտվությունից, նա ցանկանում էր նաեւ թույլտվություն ստանալ ապահարզանից հետո կրկին ամուսնացողների պսակադրության եւ ամուրիությունը վերացնելու համար: Ներկա պահին նրան բացահայտորեն աջակցում  է 400 հոգեւորականներ` Ավստրիայի կաթոլիկ հոգեւորականների մեկ տասներորդը, իսկ գրեթե երեք քառորդը պարզապես համակրում է նրան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ