05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սարկոզին մտադիր է “ոսկե կանոն” ամրագրել Սահմանադրության մեջ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել է, որ վերընտրվելու դեպքում կդադարեցնի երկրի  բոլոր ներդրումները Եվրամիության ընդհանուր բյուջե, հաղորդում է  “AFP”-ը: Սարկոզին բացատրել է, որ այդ քայլով Ֆրանսիան տարեկան կխնայի մոտ 600 մլն եվրո:

Բացի այդ, Սարկոզին խոստացել է նաեւ, որ եթե կրկին զբաղեցնի նախագահի պաշտոնը, ապա մի քանի ամսվա ընթացքում Սահմանադրության մեջ նոր օրենք կամրագրի, որը կկոչվի “ոսկե կանոն”: Ըստ այս օրենքի` երկրի բյուջեն կընդունվի 3 տարի ժամկետով եւ հետագայում չի կարող փոփոխության ենթարկվել:

Ավելի վաղ Սարկոզին արդեն հայտնել էր մի շարք ԶԼՄ-ների բյուջեի  դեֆիցիտը կրճատելու իր ծրագրերի մասին: Նրա հաշվարկներով` 2016-ին բյուջեի դեֆիցիտը կարող է  զրոյական դառնալ: Դրա համար անհրաժեշտ կլինի ծախսերը կրճատել 75 մլրդ եվրոյով, իսկ հարկային ծանրաբեռնավածությունն ավելացնել 40 մլրդ եվրոյով:

Սարկոզիի հիմնական մրցակից Ֆրանսուա Օլանդը նախատեսում է բյուջեի դեֆիցիտը զրոյական դարձնել մինչեւ 2017-ը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 22-ին, 2-րդը` մայիսի 6-ին: Նախագահական ընտրություններին կմասնակցի 10 թեկնածու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ