08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջեքսոնի թիկնապահը սկանդալային գաղտնիք է բացահայտել

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի նախկին թիկնապահը մտադիր է ապացուցել, որ ինքը հանդիսանում է 10-ամյա Փրինս Մայքլ 2-րդի, որն ավելի հայտնի է Բլենքետ անունով, իսկական հայրը:

Լեգենդար երգչի նախկին թիկնապահ բրիտանացի Մեթ Ֆիդսը դիմել է ԱՄՆ-ի դատարան` Բլենքետի իսկական հոր իրավունքները հաստատելու մտադրությամբ: 32-ամյա մարզիկը պնդում է, որ 2002-ին` երեխայի ծնվելուց մեկ տարի առաջ ինքը Ջեքսոնի համար սերմանհեղուկի դոնոր է եղել:

Ֆիդսի խոսքով` Մայքլն իր լավ ընկերն է եղել եւ ինքը հսկել է նրան` Մեծ Բրիտանիա այցելությունների ժամանակ: Ֆիդսը պատմել է, որ Մայքլն ինքն է նրան խոստովանել, որ օգտագործել է իր սերմնահեղուկը:

Նա հայտնել է, որ ներկայացնելու է իր ԴՆԹ-ն եւ պահանջում է Ջեքսոնի ծնողներից թույլ տալ իրեն դաստիարակել իր որդուն: Նա պնդում է, որ ինքը ոչնչի կարիք չունի եւ նրանց փողերն իրեն հարկավոր չեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ