10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նորածիններին կոչել են նորընտիր նախագահի եւ նրա մրցակցի անուններով

Քենիայում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների օրը լույս աշխարհ եկած երկվորյակ եղբայրներին անվանել են վերընտրված նախագահ Բարաք Օբամայի եւ նրա մրցակից Միթ Ռոմնիի պատվին` Բարաք եւ Միթ: Երեխաները ծնվել են  երկրի ղեկավարի հոր  ծննդավայր Կոգելո գյուղից`  ոչ հեռու, հաղորդում է “BBC”-ն:

Ի դեպ Օբամային արդեն հասցրել են շնորհավորել մի քանի օտարերկրյա ղեկավարներ: Դեռ նախօրեին “Twitter”-ի իր միկրոբլոգում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շնորհավորել է Բարաք Օբամային: Քեմերոնը գրել է. “Անկեղծորեն շնորհավորում եմ ընկերոջս` Բարաք Օբամային, անհամբեր սպասում եմ մեր ապագա համատեղ աշխատանքի առաջարկին”:

Օբաման շնորհավորանք է ստացել նաեւ իր մրցակից Միթ Ռոմնիի կողմից, ով բացի շնորհավորանքից, ընդունել է նաեւ սեփական պարտությունը:

Բարաք Օբամայի հաղթանակը դրական արձագանք է գտել նաեւ Կրեմլում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքն է անձամբ զանգել եւ շնորավորել նրան, սակայն նա նաեւ շնորհավորական հեռագիր է ուղարկել վերընտրված նախագահին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ