10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Նյու Յորքը դիմակայում է հերթական աղետին /վիդեո/

ԱՄՆ-ի Նյու Յորք, Նյու Հեմփշիր եւ Քոնեքթիքուտ նահանգների տասնյակ հազարավոր բնակիչներ, ովքեր տուժել էին “Սենդի” փոթորկից, կրկին առանց էլեկտրականության են մնացել “Նորիսթեր” փոթորկի պատճառով: Ըստ “Associated Press”-ի` միայն Նյու Յորքի 48 հազար բնակարաններում էլեկտրաէներգիան անջատված է:

Մրրիկով ուղեկցվող ձնաբքի նախօրեին  Նյու Յորքի իշխանությունները հանձնարարել էին էվակուացնել մերձափնյա բնակիչներին, որոնք ջրի տակ մնալու սպառնալիքի տակ են: Սպասվում է, որ բացի անձրեւներից նաեւ ձյուն կտեղա, իսկ քամու արագությունը ժամում մի քանի հարյուր կիլոմետրի կհասնի:

Ձնաբքի պատճառով փակվել են մի շարք օդանավակայաններ Նյու Յորքում, Նյու Հեմփշիրում, Քոնեքթիքուտում, Փենսիլվանիայում եւ Մասաչուսեթսում: Շուրջ 1,7 հազար չվերթներ հետաձգվել են:

http://youtu.be/QLUjj7xL13s

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ