Հույները բողոքում են նոր օրինագծի դեմ /վիդեո/
Հունաստանի խորհրդարանը հաստատել է բյուջետային ծախսերի կրճատման հերթական փաթեթը, որը նախատեսում է 18,5 մլրդով կրճատել ծախսերը: Օրինագծին կողմ են քվեարկել 299 պատգամավորներից 153-ը, հաղորդում է “AFP”-ը: Խորհրդականների կողմից արժանացած նախագիծը ուժի մեջ կմտնի միչեւ 2016-ը:
Ի թիվս մի շարք այլ կետերի, այն ենթադրում է նաեւ թոշակի անցնելու տարիքը մինչեւ 67 տարեկան հասցնելը, մի շարք սոցիալական նպաստների վերացում եւ մինիմալ աշխատավարձի չափսի նվազեցում պետական սեկտորում: Նման քայլերի ընդունումը հիմնական պայմանն է, որը միջազգային հարկատուները պարտադրում են Հունաստանին:
Փաթեթի քննարկումն ու քվեարկությունը խորհրդարանում անց է կացվել զանգվածային բողոքի ցույցերի ֆոնի վրա` Աթենքում եւ Հունաստանի այլ քաղաքներում: Ցուցարարները նույնիսկ փորձել են ներխուժել խորհրդարանի շենքի ներսը` ոստիկանների վրա քարեր նետելով: Ի պատասխան` ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել: Առնվազն 20 ցուցարարներ են ձերբակալվել: