20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ուսամա բին Լադենի գաղտնիքները կհրապարակվեն

Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բրենանը հայտարարել է, որ ոչնչացված ահաբեկիչ Ուսամա բին Լադենի փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են նրա տան խուզարկման ժամանակ, այս շաբաթ կտեղադրվեն համացանցում: Այս մասին տեղեկացնում է “BBC”-ն:

Կհրապարակվեն նրա հաղորդագրությունները  մեղսակիցների հետ, ինչպես նաեւ նրա ձեռագիր օրագիրը:

Փաստաթղթերում ասվում է, որ բին Լադենը ցանկացել է փոխել “Ալ-Քաիդայի” անունը, քանի որ ահաբեկչական կազմակերպության ղեկավարների մեծ մասն այդ ընթացքում մահացել էին: Օրագրում բին Լադենը դժգոհում է, որ հրամանատարները հաճախ են մահանում, իսկ նրանց փոխարինողներ չեն գալիս:

Ուսամա բին Լադենը սպանվել է 2011-ի մայիսի 2-ի գիշերը Պակիստանի Աբոտաբադ քաղաքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ