Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից
Նորվեգացի հոգեբաները եւ սեքսոլոգները նոր հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ տղամարդկանց եւ կանանց մոտ սեքսուալ ակտիվության գագաթնակետը տարվա տարբեր եղանակներին է լինում:
Պարզվել է, որ աղջիկներին սեքսուալ հարաբերություններն ավելի շատ անհրաժեշտ են գարնանը, հատկապես` ապրիլին եւ մայիսին, իսկ ահա տղաներին` շոգ օգոստոսին:
Մասնագետների կարծիքով` աղջիկներն ավելի սիրատենչ են դառնում արեւային լույսի պատճառով, ինչը նպաստում է հորմոնների առաջացմանը, որոնք պատասխանատու են սեռական ցանկությունների համար: Իսկ ահա տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնն արտադրվում է մշտապես, դրա համար էլ նրանց սեռական ցանկություններն այնքան էլ կախված չեն տարվա եղանակից: Սակայն ամառվա վերջին նրանք սեքսի ուժեղ ձգտում են ունենում, ինչը կապված է արձակուրդների շրջանի հետ:
Հետազոտողները բավականին զարմացել են, որ 2 սեռերի սեքսուալ ակտիվության գագաթնակետերը չեն համընկնում իրար հետ ժամանակային առումով, քանի որ նախկինում կարծիք կար, որ դրանք նույն ընթացքում են տեղի ունենում: Սակայն մի բան, այնուամենայնիվ, համընկել է հետազոտության մեջ` 2 սեռերի սեքսուալ ցանկությունների անկումն էլ տեղի է ունենում դեկտեմբերին: