06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հունաստանի նախագահը ժամանակավոր կառավարություն է ձեւավորում

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը հանդիպում է քաղաքական կուսակցությունների հետ, որպեսզի կազմավորի ժամանակավոր կառավարություն, մինչեւ հունիսի 10-17-ն ընկած հատվածում կրկին ընտրություններ կկայանան, տեղեկացնում է BBC-ն:

Սպասվում է, որ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո նախագահը ժամանակավոր վարչապետ կնշանակի, ով ըստ Սահմանադարության` պետք է լինի 3 բարձրագույն դատական մարմիններից մեկի ղեկավարը:

Ըստ հարցումների` հույն ընտրողների մոտ այժմ ամենաբարձր վարկանիշն ունի  ձախ արմատականների  “СИРИЗА” կուսակցությունը, որը մայիսի 6-ին կայացած ընտրություններում 2-րդ տեղն էր գրավել: Այս կուսակցությունը դեմ է խիստ տնտեսական քայլերին եւ կարող է  նոր ընտրություններից հետո դառնալ խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը: Կուսակցությունը ցանկանում է Հունաստանը պահպանել եվրագոտում:

Եվրոպացի ղեկավարները զգուշացնում են, որ եթե Հունաստանը հրաժարվի վարկեր տրամադրելու պայմաններից, երկրի ֆինանսավորումը կարող է դադարեցվել: Վերլուծաբանների կարծիքով` դա կնշանակի Հունաստանի սնանկացումը եւ անխուսափելի կլինի եվրոգոտուց  դուրս չգալը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ