Եգիպտոսի նախագահին իմպիչմենտ է սպառնում
Եգիպտոսի Սահմանադրական դատարանը քննարկում է երկրի նախագահի իմպիչմենտի գործընթացն սկսելու հարցը: Դատավորների դժգոհության պատճառը Սահմանդրական հռչակագիրն է, որը նախագահ Մուհամեդ Մուրսին փոփոխել է նախօրեին: Այն փաստացի նրան միանձնյա իշխանություն է տալիս, գրում է “Российская газета”-ն:
Դատական ատյանները զրկվում են նախագահի հրամանները չեղյալ հայտարարելու իրավունքից, փոխվել է գլխավոր դատախազի նշանակաման կարգը, ինչպես նաեւ արգելված է ցրել Սահմանդրական հանձնախումբը, որի կազմում միայն իսլամիստներ են ներառվել: Ստացվում է, որ Մուրսին իրեն դատական ատյաններից բարձր է դասել: Ընդդիմությունը հարց է ուղղում` ինչի՞ համար էր այդ դեպքում նախկին վարչակարգի տապալման համար պայքարը, եթե նոր ղեկավարությունն առաջարկում է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին հակադրվող սահմանդրություն:
Երկրի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ դատավորները պատրաստվում են օգտվել երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու իրենց իրավունքից, սակայն իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ ներկա պահին Եգիպտոսում պաշտոնապես սահմանադրություն չի գործում: Այն չեղյալ է հայտարարվել 2011-ի մարտին, իսկ նորն այդպես էլ չի մշակվել: