20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերբիան նոր նախագահ ունի

Սերբիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է նախկին նացիոնալիստ, ընդդիմադիր Սերբիայի պրոգրեսիվ կուսակցության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Նա հավաքել է ձայների 50,21 տոկոսը` 3 տոկոսով առաջ անցնելով իր մրցակից` Դեմոկրատական կուսակցության ղեկավար, այժմ արդեն նախկին նախագահ Բորիս Տադիչից, տեղեկացնում է “дни.ру”-ն:

Նիկոլիչը դեռ մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումն էր  հայտարարել իր հաղթանակի  մասին եւ խոստացել, որ ինքը կլուծի Տադիչի պատճառով առաջացած խնդիրները, կզարգացնի տնտեսությունը, կպայքարի կոռուպցիայի եւ աղքատության դեմ, աշխատատեղեր կբացի:

Տադիչն արդեն ընդունել է իր պարտությունը` անվանելով այս ընտրությունները թափանցիկ եւ արդար:  Նա շնորհավորել է Նիկոլիչին եւ նրան հաջողություններ մաղթել:

Սերբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 6-ին, 0,3 տոկոսով հաղթանակ գրանցեց Տադիչը: Նիկոլիչն առաջին անգամ չէ, որ նախագահի թեկնածու է եղել: Նա 2 անգամ նախագահական ընտրություններում պարտվել է Տադիչին` 2004-ին եւ 2008-ին:

Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի կառավարման ժամանակ Նիկոլիչն աշխատել է որպես փոխվարչապետ: Նա կառավարության կազմում էր, երբ 1999-ին ՆԱՏՕ-ն ռմբակոծեց Սերբիան: Ժամանակին նա հայտնել էր, որ գերադասում է համագործակցել Ռուսաստանի հետ, քան թե լինել Եվրամիության անդամ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ