12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արքայական հարսանիքի գորգն օգտագործվել է բարեգործական նպատակներով

Կարմիր գորգը, որի վրայով Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը եւ նրա սիրելին` Շառլեն Ուիտստոկը, քայլել են հարսանիքի օրը, վաճառքի է հանվել: Բարեգործական աճուրդն անցակացվել է “Nights in Monaco” հանդիսավոր ընդունելության շրջանակներում:

Ավելի վաղ տեղի մամուլը հայտարարել էր, թե 14 մետր երկարությամբ նորզելանդական բրդից պատրաստված գորգը վաճառվել է 30-50 հազար եվրոյի սահմաններում: Այժմ` աճուրդի ավարտից հետո, գնի ճշգրիտ չափը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ այն ամենը, ինչ ստացվել է գորգի  վաճառքից, փոխանցվել են Մոնակոյի արքայազնի անվան հիմնադրամին: Գումարը հետագայում կծախսվի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի վրա:

Բացի գորգից վաճաքի են  հանվել նաեւ ոսկյա զարդեր:

Ալբերտ 2-րդը եւ Շառլեն Ուիտստոկը ամուսնացել են 2011-ի հուլիսի 2-ին: Հարսանիքից հետո ԶԼՄ-ներում լուրեր  էին հայտնվել, որ հարսնացուն, ով նախկին մարզիկ էր Հարավային Աֆրիկայից, հարսանիքից առաջ ցանկացել է փախչել փեսացուից, սակայն իրավաբանները եւ զույգի հարազատները կտրականապես հերքել են այդ լուրը:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ