25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարդանիկը հեռանում է քրեական աշխարհից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ըստ Գյումրիի թերթի աղբյուրների՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆինանսական  վիճակը վերջին շրջանում այնքան էլ լավ չէ: Նա  կամաց-կամաց սկսել է կողքից հեռացնել նեղ թիմի ներկայացուցիչներին՝ սպորտսմեններ, քրեական աշխարհի ներկայացուցիչներ եւ  այլն: Այս քայլը շատերի գնահատմամբ նշանակում է, որ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ապագայում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտքից: Հակառակ դեպքում ձայն բերող մարդկանց չէր նեղացնի: Մեկ այլ տեսակետի համաձայն էլ նա ոչ թե «հանձնվել» է, այլ պարզապես որոշել է իր գումարները ներդնել Ամենափրկիչ եկեղեցու հարդարման  վրա, որպեսզի նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ շուքով կազմակերպի բացման արարողությունը: Պարզապես դեռ որոշված չէ՝ դա կլինի պատգամավորակա՞ն, թե՞ քաղաքապետի ընտրությունների նախաշեմին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ