01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Արի՛, երեխեդ մահացավ … ». նոր մանրամասներ 4-ամյա ջրաշենցի փոքրիկի մահվանից

Երեկ Արմավիրի մարզում գրանցվել է մանկահասակ երեխայի մահվան դեպք: 4-ամյա աղջիկը եղել է Ջրաշեն գյուղից: Փոքրիկին ջերմությամբ, թուլությամբ, փսխում, լուծ ախտանշաններով տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Ջրաշենի գյուղապետ Խաչատուր Դավթյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ երեխային ծանր վիճակում չեն հասցրել հիվանդանոց, փոքրիկն աշխույժ, քայլելով գնացել պառկել է, նրան կաթիլային են միացրել, որից 5 րոպե անց իր մայրիկից ջերմուկ է խնդրել: Մայրը գնացել է դստեր համար ջերմուկ բերելու և մինչև կվերառնար, երեխան մահացել է: 

Գյուղապետի խոսքով՝ մորն ասել են՝ «արի՛, երեխեդ մահացավ»: Խաչատուր Դավթյանը հավելեց, որ երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկը զննել է ու ասել՝ նորմալ է ամեն ինչ, կաթիլային կմիացնենք, 2 օրից երեխային տուն կտանեք:

Գյուղապետը նշեց, որ դեպքից հետո բժիշկը ոչ իրեն և ոչ էլ փոքրիկի ծնողներին չի հանդիպել: 4-ամյա աղջնակն ընտանիքի միակ զավակն է եղել, իսկ մանկապարտեզ չի հաճախել:Երեխայի մահվան բուն պատճառն առայժմ հայտնի չէ, մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Նշենք, որ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հիվանդանոց ընդունվելուց փոքրիկի վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։

Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք՝ մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ