Հարսանիքի ժամանակ հարսը սպանել է հյուրերից մեկին
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում հարսանիքը ողբերգական ավարտ է ունեցել:Հարսը սեփական հարսանիքի ժամանակ կրակել ու սպանել է իր զարմուհուն:
30-ամյա Քրիստինան իր հարսանիքի ժամանակ սկսել է վիճել 21-ամյա զարմուհու հետ, թե նրանցից ով է նստելու մեքենայի ղեկին, որպեսզօ տուն հասցնեն հարբած փեսային: Արդյունքում հարսը պատահաբար կրակել է զարմուհուն, ով տեղում մահացել է, գրում է The Daily Mail.-ը:
«Դա ինձ համար շոկ էր, մղձավանջ»,- ասել է Քրիստինան, նշելով, որ պարզապես ցանկացել է մեքենայում դրված հրացանը տեղափոխել բեռնախցիկ, իսկ այն պատահմամբ կրակել է:
Այժմ դատարանը Քրիստինային 2 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտել: