Ինքնասպանության փորձ ինքնաթիռում
Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռում ազգությամբ ադրբեջանցի ուղևորը փորձել է ինքնասպան լինել, հայտնում է “Фонтанка“-ն:
62-ամյա ադրբեջանցին փակվել է զուգարանում եւ հայտարարել, որ այլեւս այդպես ապրել չի ուզում: Այնուհետեւ նա կտրել է երակները:
Բորտ ուղեկցորդուհին կանչել է արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին: Նշվում է, որ տղամարդուն փրկել են: